19:34 29.06.2018
Վաշինգոնում հունիսի 28-ին կայացել է ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի բացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հեղինակավոր փառատոնը այս տարի ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները:
Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը,Հայաստանը և Սփյուռքը ներակայցնող բարձրաստիճան այրեր, հյուրերեր և հոգևորականներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:
Ելույթներով հանդես են եկել Սմիթոսնյան հաստատության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի Սաբրինա Լին Մոթլին, ինչպես նաև՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը իր ջերմ ելույթում շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին, ԱՄՆ-ի դեսպանության և պետքարտուղարության իր գործընկերներին: Միլսը նաև առանձնահատուկ ողջույնի խոսք է ուղղել Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարարին.
«Ես դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սմիթսոնյանի մեր գործընկերներին իրենց նվիրվածության, աջակցության և արված աշխատանքի համար: Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, տիկին նախարար, պատիվ ունեմ այստեղ գտնվել և հատկապես տեսնել, որ այն երկիրը, որտեղ որպես դեսպան իմ ծառայությունն եմ մատուցում և որը հասցրել եմ սիրել, ներկայացված է Վաշինգտոնում և տոնում է իր մշակույթը: Ես նաև ցանկանում եմ ողջունել Հայաստանի մշակույթի նախարարի տիկին Մակունցին, որը ներկայացնում է Հայաստանի նոր կառավարությունը: Ինչպես շատերը գիտեն:
Հայաստանը թևակոխել է պատմության նոր փուլ. այն ունի նոր կառավարություն: Եվ այս նոր կառավարության որդերգած արժեքները ժողովրդի արժեքներն են՝ դրանք են ներառվածությունը, բազամազանությունն ու հարգանքը կյանքի տարբեր դրսևորումների հանդեպ: Տիկին նախարար, Ձեր այստեղ գտնվելը շատ տեղին է, քանի որ դուք ներկայացնում եք հենց այս արժեքները՝ ժողովրդական արժեքները, որոնք նաև Սմիթսոնյան հաստատության արժեքներն: Շնորհակալ եմ»:
«Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բարձասիճան հյուրերն ու պաշտոնյաները շրջայց են կատարել Վաշինգտոնի ազգային պուրակում՝ այցելելով հայակական ժողովրդական արվեստներն ու արհեստները ներկայցնող տաղավարներ:
Ժամանակակից կենցաղի և ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների և արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլաֆ» փառատոնին հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից և Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ:
Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել ինչպես թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր և գաթա պատրաստել ու նաև տարատեսակ վարպետության դասընթացների մասնակցել:
Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին:
Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...