20:00 23.01.2021
2020 թվականի մարտից Covid 19-ի հարուցած խնդիրները փոքր բյուջեներ ունեցող քաղաքներում լուրջ հետևանքներ ունեցան։Տրանսպորտ, առևտուր,սպասարկման այլ ոլորտներ, անմիջապես սկսեցին ֆինանսական վնասները հաշվել։ Այս և էլի մի շարք ոլորտներից եկող եկամուտները՝ հարկուտուրքի տեսքով նվազեցին Գյումրիի բյուջեում։
«Սեփական եկամուտների պլանը 13,8 տոկոսով թերակատարել ենք, տարբեր մուտքատեսակներից են դրանք, կորոնայի հետ կապված տրանսպորտը չաշխատեց, հողի վարձակալությունների ու, ընդհանուր, յուրաքանչյուր ոլորտից 8-10 տոկոսով թերակատարումներ ունենք»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։
Անցած տարվա կատարողականի արդյունքները, ինչպես նաև հնարավոր տնտեսական ու քաղաքական ազդեցությունները հաշվի առնելով, այս տարվա քաղաքի բյուջեն է կազմվել։Այն 4 մլրդ 628 մլն դրամ է, 2020-ի համեմատ 636 մլն-ով ավելի։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը այն համարում է կանխատեսումային բյուջե։ Ըստ այդմ կարևորում են, այն ոլորտները , որոնք ամենածախսատարն են։ Այսպես ասած առաջին հորիզոնականում կոմունալ ծառայություններն են։ Այս ոլորտում ծախսերը շատ են, պարտքերը նույնպես։ Բնակիչներից գանձվող աղբի վարձավճարների պարտքերը միլիոնների են հասնում, տարեցտարի ավելանում է ու ձևակերպվում որպես ապառք՝ գանձումների ակնկալիքով ,բայց վերջում անհուսալի արդյունքով։
Քիչ, բայց պարտքերն ավելացել են նաև 1 անձի համար սահմանված աղբի վճարի 50 դրամով թանկացման հետևանքով , բայց դարձյալ չգանձվող գումարների մեծ մասը փակ դռների պատճառով է։ Բյուջեում զգալի մուտքեր ապահովող մյուս հարկատեսակը վերաբերում է ավտոմեքենաների գույքահարկին, այս մասով ևս թերի կատարում են արձանագրել։
Համայնքային բյուջեով 2020-ին սուբվենցիոն ծրագրեր են ունեցել, որոնց ուղղությամբ պետական բյուջեի հետ համատեղ համաֆինանսավորում են կատարել։ Փողոցների փոքր ծավալի ասֆալատապատում և կոմունալի ավտոպարկի համալրում է արվել ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրեր դեռ չեն պլանավորել։
Այս տարի Գյումրիին տրամադրվող դոտացիայի գումարը 463 մլն դրամով ավելացել է և կազմում է 2մլրդ 834 մլն: Համավարակի սահմանափակումների և հարկադիր պարապուրդի դիմաց 2020-ին, համայնքային ենթակայության կառույցները աշխատավարձ են վճարվել ոչ թե 2/3-րդ-ով, այլ 100 տոկոսով։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...