19:30 26.01.2021
Պատերազմը, բացի ֆիզիկական կորուստներից, հոգեբանական լուրջ տրավմատիկ դրսևորումների հանգեցրեց։ Իսկ հետպատերազմյան իրավիճակներն հաղթահարելը բարդագույն և երկարաժամկետ պրոցես է։ Պատճառների ու հետևանքների վերլուծություններն այս շրջանում կարևոր են, որոնք թույլ կտան հոգեբանորեն պատրաստ լինել հաղթահարելու հետպատերազմյան սթրեսը։ Հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուրը երիտասարդների հետ խոսել է հետպատերազմյան սթրեսի հաղթահարման մասին:
Աշխարհում մոլեգնող համավարակը հայաստանցիներիս համար որոշակի հոգեբանական բարդույթներ ստեղծել էր, բայց արցախյան 44-օրյա պատերազմը մոռացնել տվեց հիվանդության հարուցած խնդիրները, պատերազմը ծանրագույն հոգեբանական հարված հասցրեց: Պատերազմի զոհերը, ավերածությունները և մյուս ահռելի արհավիրքները մադկանց հոգեկան աշխարհն են քանդում: Իսկ ճիշտ քայլեր կլինեն, եթե հասարակությունը ճիշտ գնահատի ու ընկալի ստեղծված իրավիճակը:
«Հետպատերազմյան սթրեսները չեն կարող կարճատև լինել, մենք պետք է հիմա մտածենք, թե ինչ է եղել մեզ հետ, պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու լուրջ մտածել ինչ անելու մասին։ Անկանխատեսելի ու ամենաբարդ փուլը հետպատերազմյան ավերիչ հետևանքների վերացումն է, ինչն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նյութական ու տարածքային խնդիրներից զատ, առաջնայինը մարդկանց հոգեապրումներն են, սթրեսային վիճակից դուրս բերելու ելքերը չպետք է ուշանան: Իհարկե, պարտություն եղել է, ու չպետք է շփոթմունքի մեջ ընկնել, պետք է պարտությունը արժանապատիվ տանել։ Ապրումները, էն էներգետիկան տրանսֆորմացնել ու օգտակար մի բան է պետք դարձնել, սա է հիմա հարցը»,- նշել է հոգեբանը։
Պարտություն, պարտվածի հոգեբանություն․․․ սրանք ազդող գործոններ են, որոնք ջլատում են, թևաթափ անում մարդկանց և, ամենակարևորը, անվտանգության պահանջմունքն է առաջ գալիս։ Ըստ հոգեվերլուծաբանի՝ պետք ստեղծված իրավիճակին իրականությամբ առճակատվել:
Ժամանակը սովորեցնում է համակերպվել և ընդունել այն, ինչ իրականում կա: Իսկ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունենք բոլորս, հենց դա է, որ ստիպում է հոգեկան աշխարհը ավելի հանգիստ պահել, հիմա, ըստ հոգեբանի, ամենաբարդը պատերազմի միջով անցած զինվորների կողքին լինելու և նրանց հոգեպես նեցուկ լինելու պարտք ունենք:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...