Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին հիմնանորոգումներ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին հիմնանորոգումներ են

20:45 27.01.2021

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նաև աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը։
Հիմնանորոգումը շարունակվում է նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհի տարբեր հատվածներում. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է‚ որ այս պահին տեղադրվում է հողային պաստառը‚ որից հետո կսկսեն ավազակոպճային և կոպճային շերտերի տեղադրումը՝ նախապատրաստելով ճանապարհահատվածներն ասֆալտապատման։
Եղանակային պայմանները բարենպաստ են շինաշխատանքների համար, և ինչպես նկատում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, տեխհսկողից թույլտվություն ունեն լիցքեր իրականացնելու։
Քննարկվում է նաև Հաղպատի խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա մեծ ծավալի ժայռային հանույթի հարցը։ Լուծում տալու համար դիտարկվում է մի քանի տարբերակ։
Մ-6 միջպետական մայրուղու՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում այս օրերին իրականացվում է նոր ջրատար խողովակի կառուցում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:30 10.05.2025

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

16:14 10.05.2025

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

BACK_TO_TOP