15:37 01.02.2021
Հունվարի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Գյումրու «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղը:
Ամենամյա խաղի 8-րդ հանդիպումը նվիրված էր Հայոց բանակի օրվան. մասնակիցները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի արցախյան պատերազմների 18-30 տարեկան զինծառայողներն էին, տեղեկացնում են հիմնադրամից։
«Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Կիրակոսյանը նշում է, որ խաղի նպատակն էր ներգրավել որքան հնարավոր է շատ զինծառայողների.
«Հատկապես այս օրվան նվիրված միջոցառումով և սոցիալական ծրագրերով ցանկանում ենք ներգրավել շատ զինծառայողների, որպեսզի նրանք ինչ-որ կերպ կտրվեն առօրյա հոգսերից, շփվեն ու ճանաչեն միմյանց, ձեռք բերեն նոր ընկերներ»:
Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ տարբեր վարժություններում, հարց-պատասխանի ձևաչափով խաղում տղաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:
«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ ամբողջությամբ մտնում ենք խաղի մեջ, անընդհատ մտածում ենք, դա էլ օգնում է կտրվել մեր պատերազմական հիշողություններից»,- ասում է Երևանի թիմից Նարեկ Պողոսյանը:
Այվազյան Նվերի հավաստմամբ էլ՝
«Եթե անգամ չհաղթենք, միևնույն է բոլորս հեռանալու ենք նոր գիտելիքներով: Բացի դրանից՝ այս տեսակ միջոցառումներն օգնում են նոր ընկերներ ձեռք բերել, ճանաչել պատերազմի մասնակից մեր մյուս եղբայրներին»:
Համառ պայքարի արդյունքում հաղթեց Երևանի թիմը: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:
20:46 03.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՕգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...