22:00 02.02.2021
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց Ձոր ցածրադիր մասեր)` -1…-2⁰C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2⁰C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6⁰C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41⁰C (1947թ), և Աշոցքում` -40⁰C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9⁰C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26⁰C դիտվել է 1928թ-ին, -27⁰C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986, 2017 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-8⁰-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18⁰C, այսինքն նորմայից ցածր ` 10-12⁰C):
Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8⁰C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20⁰C(1955թ.), Կապանում` +26⁰C(1955թ.):
Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:
Փետրվար ամսվա ամսական կանխատեսումը (2021թ.)
Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+4⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31⁰C, առավելագույնը` +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7…+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36⁰C, առավելագույնը` +12…+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8…-12⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14…+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-30⁰C, առավելագույնը` +15…+18⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+22⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-20⁰C, առավելագույնը` +20…+23⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4…+5⁰C, լեռնային շրջաններում` 0…-2⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6…-9⁰C, լեռնային շրջաններում` -12…-15⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14…+16⁰C, լեռնային շրջաններում` +7…+10⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22…-25⁰, լեռնային շրջաններում` -30…-33⁰C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20…+23⁰C, լեռնային շրջաններում` +11…+14⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10⁰C, նախալեռնային շրջաններում` +3…+6⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…-7⁰C, նախալեռնային շրջաններում` -8…-13⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18…+23⁰C, նախալեռնային շրջաններում` +15…+20⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18…-21⁰C, նախալեռնային շրջաններում` -29…-32⁰C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+27⁰C, նախալեռնային շրջաններում` +14…+17⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-7⁰C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17⁰C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-27⁰C, առավելագույնը՝ +19…+21⁰C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...