17:00 02.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ:
Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում դարձել է նոր մարտահրավեր և դիտվում է որպես կրթության զարգացման խոչընդոտ: Համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական բարդ ժամանակաշրջանում համակարգի գործունեությանը չվնասելու նախապայմանը մեր երկրում ևս առաջնահերթ խնդիր է:
«Հատկապես այս պայմաններում կրթությունն ունի առաջնային նշանակություն հասարակության և պետության զարգացման համար: Ակնկալում ենք ձեզ հետ համագործակցությամբ ստանալ փաստարկված առաջարկություններ և հիմնավորումներ, որպեսզի դրանք հետագայում ներկայացնենք կառավարության քննարկմանը` ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեքստում»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժ. Անդրեասյանը:
Նա միաժամանակ շեշտել է, որ ներկա պահին որևէ նախագիծ չի շրջանառվում, և կրթության ոլորտի հարկային դրույքաչափերի փոփոխության որևէ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Սակայն, ըստ փոխնախարարի, նախատեսվող նախագծերի շուրջ այս փուլից քննարկումներ սկսելը կարևոր է դրանց մշակման ընթացքում կրթության ոլորտի խնդիրներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։
Մասնավոր դպրոցների ներկայացրած նախնական հետազոտության համաձայն՝ ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց, ինչը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Ընդգծելով, որ ոչ պետական դպրոց հաճախելը ծնողի և երեխայի սահմանադրական իրավունքն է, հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր և այլընտրանքային դպրոցների գործունեության միջազգային փորձի դիտարկումը, նաև ընդգծել, որ մեր երկրում այս ոլորտը զարգացել է` ապահովելով կրթական շերտերի մրցակցություն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու և խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետից դիտարկելու նպատակով ներկայացված առաջարկները քննարկել կառավարությունում:
Հանդիպման ընթացքում մասնավոր դպրոցների պատասխանատուները ներկայացրել են հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետևանքները, կարևորել ոչ պետական հաստատությունների տնտեսական նշանակությունն ու ներդրումը ոլորտում, ինչպես նաև բարձրացրել իրենց գործունեությանն առնչվող այլ հարցեր:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...