17:40 02.02.2021
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի հետ շարունակական համագործակցությունը։
«2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ-ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։
Դեսպան Լին Մ. Թրեյսին վերահաստատել է ՀՀ հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված ամերիկյան կողմի պատրաստակամությունը։ Դեսպանի գնահատմամբ՝ 2020 թվականը ծանր տարի էր հատկապես ՀՀ-ի համար՝ պայմանավորված ոչ միայն համավարակով, այլ նաև ռազմական գործողություններով։ Լին Թրեյսին հույս է հայտնել, որ ՀՀ տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող հակաճգնաժամային աշխատանքները լավագույնս կանդրադառնան ՀՀ ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման շրջանակում հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների վրա։
Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ, չնայած 2020 թվականի հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացած մարդկանց մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն։ Նախարար Պապիկյանի խոսքերով՝ հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ, ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ապահովել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի անխափանությունը։
Նախարարը մանրամասնել է ՏԿԵ նախարարության առաջիկա ծրագրերը ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի արդիականացման ճանապարհաշինության, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման և գործունեության այլ ուղղությունների շրջանակում։ Նախարարը նաև խոսել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականության մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման շուրջ։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...