14:50 03.02.2021
ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իշխանական խմբակցությանն առաջարկեց միասին գնալ օդանավակայան ու հարցնել քաղաքացիներին, թե ինչու են լքում Հայաստանը:
«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով-տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը»,- ասաց Զոհրաբյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն էլ հակադարձեց Զոհրաբյանին ու հրապարակեց տարբեր տարիներին Հայաստանից արտագաղթածների թիվը:
«10 տարվա ընթացքում, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, Հայաստանից մեկնել է, հեռացել ընդհանուր առմամբ 373 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41 հազար մարդ»,- ասաց Գևորգյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն էլ, ի պատասխան, հիշեցրեց.
«ԲՀԿ-ի ժամանակ Հայաստանը պատերազմ չի պարտվել: Այսինքն՝ ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ դուք»,- ասաց Աբովյանը:
Հնչած ելույթներին արձագանքեց նաև Ալեն Սիմոնյանը:
«Պարոն Աբովյան, տիկին Զոհրաբյան, ուզում եմ կոչ անել ավելի զուսպ լինել, որովհետև այն երկու-երեք ամիսը, որում այստեղ ձեզ թույլ էիք տալիս տեղից բղավել, նկատողություններ անել, կտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացել: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք, որ պրծավ: Երեսուն տարի իշխանություն եղած մարդիկ մեզ մեղադրում են այս երկու տարվա մեջ ինչ-որ չարածների մեջ: Որոշ մարդկանց «Բենթլիները», դղյակները չհասցրեցինք երկու տարվա մեջ սարքել ԱԹՍ: Այո, մեղավոր ենք: Կուղղենք, դա էլ կուղղենք, կհասցնենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...