18:07 03.02.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։ Քաղաքացու նշած վայրում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հիշյալ զենք-զինամթերքը։
Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ ահազանգով մեկնած Ապարանի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու թողած գործարանային համարով ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Սևանի ոստիկանների և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի և Վարդենիսի բաժիններում։ Մարզի բնակիչները Գավառի բաժնում հանձնել են տարբեր տեսակի ատրճանակներ, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Գործարանային համարով «ՏՕԶ» մոդելի ակոսափող հրացանն էլ Վարդենիսի բաժին էր բերել Մեծ Մասրիկ գյուղում բնակվող 30-ամյա մի տղամարդ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ջերմուկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակում 30 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կար։ Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Աբովյան քաղաքում բնակվող երկու տղամարդ կամավոր հանձնել են գործարանային համարով ատրճանակներ, հրացաններ, նռնակ ու փամփուշտներ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ բարեկամի «Կարաբին» տեսակի հրազենը, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...