19:25 05.02.2021
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ապագայի վերաբերյալ որոշումը կարող է տրանսֆերային լուրջ իրարանցում առաջացնել ֆուտբոլում:
Շատ ակումբներ սպասում են Մեսսիի որոշմանը, գրում է Marca-ն: Եթե արգենտինացին որոշում է հեռանալ «Բարսելոնայից», ապա տարբեր սցենարներ են առաջանում նաև այլ ակումբների ու խաղացողների համար: ՊՍԺ տեղափոխվելու դեպքում Մեսսին կբացի դռները փարիզյան ակումբի առաջատար Կիլիան Մբապեի համար: ՊՍԺ-ն չի կարող վճարել Մեսսիի, Մբապեի ու Նեյմարի աշխատավարձերը, և այդ դեպքում ֆրանսիացին հավանաբար կհեռանա ակումբից, որի հիմնական գնորդներն են «Ռեալը» և «Լիվերպուլը»:
Եթե «Ռեալին» հաջողվի գնել Մբապեին, ապա մադրիդյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ էլ ստիպված են լինելու հեռանալ «Ռեալից»: Մասնավորապես՝ մեծ վտանգի տակ կդրվի Վինիսիուս Ժունիորի ապագան թիմում: Եթե մադրիդյան ակումբը չկարողանա գնել Մբապեին ու դա անի «Լիվերպուլը», ապա այստեղ հնարավոր է ճամպրուկները հավաքի Մուհամեդ Սալահը:
Կա ևս մեկ տարբերակ, որը Մեսսիի՝ կարիերան «Մանչեսթեր Սիթիում» շարունակելու սցենարն է: Այս դեպքում արդեն «Բարսելոնան» ամեն ինչ կանի Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու համար, որի պայմանագիրն, ի դեպ, լրանում է հունիսին, և արգենտինացին կատալոնական ակումբ կտեղափոխվի անվճար:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...