Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ագրարային համալսարանում կգործի Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն

14:02 09.02.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կհիմնվի «Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն», որը կնպաստի բարձրագույն անասնաբուժական կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը, դրանում նորարարական տարրերի և նոր մեթոդի՝ բիոէթիկական կրթության ներդրմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Նրանք շրջել են ծրագրի շրջանակում ստեղծվելիք կլինիկայի, ուսումնական լսարանների և սիմուլյացիոն բաժնի համար առանձնացված համապատասխան տարածքներում: Անասնաբույժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված կենտրոնի սրահներն արդեն համալրված են համապատասխան կահույքով, մուլյաժների որոշակի խմբաքանակով, ինչպես նաև համակարգչային տեխնիկայով: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների և մուլյաժների հաջորդ խմբաքանակի ձեռքբերման գործընթացը:

ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի խոսքերով՝ անասնաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, որի համար անհրաժեշտ կադրերի պատրաստումն իրականացնում է միայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: «Ստեղծելով նմանատիպ գերազանցության կենտրոն՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, ինչպես նաև կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին և գործող անասնաբույժներին»,- նշել է ծրագրի ղեկավարը:

«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշել է, որ, համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, բուհի ծրագրերից բխող գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցով սահմանված ժամկետներից: Նրա խոսքերով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ծրագրով ամրագրված ցուցանիշներին հասնելու համար:

Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում ստեղծվել է նաև համապատասխան կրթական բովանդակություն: ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ս. Ծառուկյանի խոսքերով՝ բուհն իրականացնում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նորաստեղծ կենտրոնի հետ առնչվող մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայում: Մշակման փուլում են կենտրոնի կառուցվածքի, գործունեության և անվտանգության նորմերի վերաբերյալ նորմատիվաիրավական փաստաթղթերը, ինչպես նաև արտահամալսարանական շահակիցների համար կարճաժամկետ դասընթացների և որակավորման բարձրացման համար նախատեսված կրթական մոդուլները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

08:00 01.05.2025

ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժած

Մայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

BACK_TO_TOP