Հայտնի է դարձել Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Հայտնի է դարձել Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պատճառը

22:39 09.02.2021

Բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է օդաչուի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի հետաքննությունը։

Ինչպես պարզել է հանձնաժողովը, ուղղաթիռը կառավարող Արա Զոբայանը կորցրել է տարածական կողմնորոշումը։ Բախվելուց քիչ առաջ օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ բարձրություն է հավաքում, սակայն իրականում նա իջեցման է գնացել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 26-ին Լոս Անջելեսից ոչ հեռու վթարի է ենթարկվել 41-ամյա Բրայանթի մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են օդաչուն և բոլոր ութ ուղևորները, որոնց թվում եղել է բասկետբոլիստի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։ Բրայանթի անձնական ուղղաթիռի ընկնելու սկզբից մինչև լեռան լանջերին հարվածելու ժամանակը կազմել է մոտ 1 րոպե, ընդ որում, վերջին պահին ուղղաթիռը փորձել է դուրս գալ խիտ ամպերից և ձախ է թեքվել: Դրանից հետո կապը ուղղաթիռի հետ կորել է:

Քոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Ասվում է, որ բասկետբոլիստը կնոջ՝ Վանեսա Բրայանթի հետ պայմանավորվածություն է ունեցել` երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով։ Այս մասին ասել է Բրայանթների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։

34 տարեկան և 104 օրական հասակում Բրայանթը դարձավ ամենաերիտասարդ բասկետբոլիստը, ով հատել է կարիերայի 30000 միավորի սահմանը։ Հանդիսանում է նաև «Լեյքերսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ NBA-ում հանդես գալու երկրորդ տարուց սկսած ընտրվել է որպես NBA-ի բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի խաղացող, ընդ որում՝ բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի քառակի դափնեկիր է (2002200720092011

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

14:42 07.06.2025

Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

14:28 07.06.2025

Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

13:55 07.06.2025

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։   ...

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

13:46 07.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...

BACK_TO_TOP