16:12 12.02.2021
ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի՝ տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի մինչև 19 տարեկանների (2003թ. ծնվածներ) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
Այս հավաքականը պետք չէ շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002 թ. ծնված ֆուտբոլիստների) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը և որն իր ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականն իր ընտրական փուլն անցկացնելու է 2021 թ. հոկտեմբերին:
ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված ևս մեկ մարզիչ՝ Մհեր Միրումյանը, գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականը:
Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը:
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...