14:45 16.02.2021
ԵՄ-ն արդեն ծանուցել է Հայաստանին, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է. համաձայնագիրը լիարժեքորեն գործում է, և դա կլինի մարտի մեկից։
Ի՞նչ է դա գործնականում նշանակում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։
«Նախ նշեմ, որ այն համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա մարտի մեկից, ստորագրվել է դեռևս 2017 թվականի նոյեմբերի 24-ին, ժամանակավորապես արդեն իսկ ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի մեկից։ Մարտի մեկից այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»,- նշել է նա։
Ի՞նչ է փոփոխվել ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Այս հարցի հետ կապված Սեդրակ Բարսեղյանը նշել է.
«ԵՄ-ի հետ նախորդ երկկողմ համաձայնագիրը կնքվել էր դեռևս 1996 թվականին, որն ուժի մեջ էր մտել 1999 թվականից։ Դա իր ծավալով էականորեն զիջում է այս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը ներառում է մի քանի հարյուր էջանոց փաստաթուղթ, որում ներառված են հղումներ մի շարք եվրոպական կանոնակարգերին և հրահանգներին, որն ամբողջապես կազմում է այս համաձայնագրի բուն բովանդակությունը։ Դա ենթադրում է ՀՀ-ԵՄ բազմաոլորտ՝ երեք տասնյակ ոլորտների համագործակցություն, որը ներառում է տրանսպորտի, կրթության, առողջապահության, տնտեսական հարաբերությունների, առևտրի, էներգետիկայի և այլ ոլորտներ։ Գրեթե բոլոր ոլորտների համագործակցությունը ներկայումս պետք է ավելի խոր իրականացվի, քան նախանշված էր նախորդ համաձայնագրով, որովհետև, եթե նախորդ համաձայնագրով ոլորտները սահմանափակված էին ընդամենը մեկ հոդվածով, ապա այստեղ մենք ունենք բաժիններ՝ նվիրված տարբեր ոլորտներին, որոնք իրենց հերթին ունեն մի շարք հոդվածներ և կանոնակարգեր»։
Զուգահեռներ անցկացնելով Ասոցացման համաձայնագրի հետ՝ նա նշել է, որ այս համաձայնագիրը չի ենթադրում մաքսային կանոնակարգման, այսինքն՝ առևտրի ժամանակահատվածում արտոնյալ մաքսատուրքերով կամ ռեժիմներով առևտուր, բայց ամբողջությամբ ընդգրկում է այն բոլոր ոլորտների համագործակցությունը, որոնք կան ասոցացման պայմանագրի մեջ։
Ինչ վերաբերում է ՌԴ-ԵՄ վերջին լարումներին և արդյոք դրանք կարող են խոչընդոտ դառնալ համաձայնագրի իրագործման համար, Բարսեղյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ ոչ, քանի որ ՀՀ-ԵՄ այս համաձայնագիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում. մենք այս համաձայնագիրը դիտում ենք որպես տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգ, հետևաբար այն բարեփոխումները, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել այս համաձայնագրի շրջանակներում ճանապարհային քարտեզով, սահմանված ժամկետներում իրականացվում են առանց քաղաքական որևէ իրադարձությունների»։
Մանրամասները՝ տեսանյութում։
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...