21:15 16.02.2021
Աղքատ երկրներն պարենային ճգնաժամի առջև կանգնելու մեծ վտանգի առջև են 2021 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով, քան նախորդ տարի: Այդ մասին Guardian թերթին հայտնել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան:
«Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդամթերքի խնդիրն ավելի սուր է, քան նախորդ տարի»,- ասել է հատուկ բանագնացը:
Կալիբատան նշել է, որ հիմնական հարվածը հասցվել է շուկաներին. կարանտինային ռեժիմի ներդրման պատճառով սննդամթերքի շուկաները փակվել են, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը:
Խոսելով աֆրիկյան երկրների մասին՝ հատուկ բանագնացը նշել է, որ այնպիսի երկրների իրավիճակը, ինչպիսիք են Քենիան, Սոմալին և Եթովպիան, որոնք բախվում են սննդամթերքի գների զգալի աճի և սննդամթերքի պակասի հետ, բարդանում է սպասվող երաշտի շրջանի հետ:
Նրա կարծիքով՝ անցյալ տարի սննդային համակարգերը կարողացել են դիմակայել ճնշմանը. կառավարությունները հաշվի են առել ՄԱԿ-ի առաջարկությունները սահմանների փակման կամ սակագների սահմանման անթույլատրելիության վերաբերյալ: Այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում մարդիկ սպառել են իրենց ռեսուրսները՝ սննդի, ֆինանսական միջոցների, հարազատների օգնության տեսքով, և այժմ նրանք ճգնաժամի առջև կկանգնեն միայնակ՝ առանց աջակցության:
«Այս տարի տնտեսական անկման պատճառով մենք ավելի լուրջ սպառնալիքների առջև ենք կանգնած: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ամենուր»,- ասել է Կալիբատան:
Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020-ի հուլիսին զեկույց են հրապարակել, որում նշված են 27 երկրներ, որոնք գտնվում են COVID-19- ի պատճառով հնարավոր պարենային ճգնաժամի վտանգի տակ: Միջազգային փորձագետների կարծիքով, համաշխարհային պարենային ճգնաժամի առաջին նշանները կարող են հայտնվել 20 տարվա ընթացքում:
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...
19:50 10.05.2025
Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համարՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության և «պաղեստինցի ժողովրդի՝ իր պատմական հողերի իրավունքի ճանաչման համար», հաղորդում է Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինությունը (ՍԴՄ ՌԴ): Կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր տնօրինության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ։ «Մենք խորապես երախտապարտ ենք […] ...