16:10 16.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար:
Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով:
«Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով:
Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման»,- ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով:
Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է.
«Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը: Կառավարությունն ու մեր գերատեսչությունն անում են հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել տնտեսության և առողջապահական համակարգի համար»:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Նիդեռլանդներում սփյուռքի կատարած աշխատանքին, մասնավորապես` պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներին պրոթեզներով ապահովելուն: Ուրվագծվել են նաև ապրիլին նախատեսվող բժշկական թիմի այցը Հայաստան և վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...