«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում

13:56 17.02.2021

ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի  օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, որը նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:

Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:

Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման  պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և  վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում:  Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:

Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար  իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել,  ինչը  հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի` անհրաժեշտ է շտկումներ անել`  առաջարկվող ձևակերպումները հստակեցնելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:

Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում` ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ` կատարյալ օրենքներ չեն լինում, և այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության և գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի և բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ և առաջ ավանդույթների պատմություն է, և ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Անդրադառնալով ռեկտորի ընտրության և բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաև հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից:

«Ինձ համար անհասկանալի են այն ձևակերպումները, թե կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները  երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարևան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի և կարող է կարևոր դերակատարում ունենալ` անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի և պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը` ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է` ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաև, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետևաբար պետությունն իրավունք ունի պայմաններ և պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարի խոսքերով` ներկայումս բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները` այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, և այդ առումով ևս միասնական կարգավորման խնդիր կա:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև նախագծով առաջարկվող այլ կարգավորումների` ուսանողական խորհուրդների և ուսանողական մարմինների ձևավորման, կառավարման և ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP