16:52 02.07.2018
Հայաստանում զինվորական զորակոչի մեկնարկի առթիվ գլխավոր հավաքակայան այցելած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի պետ Արտակ Դավթյանը զինակոչիկներին շնորհավորեց զորակոչի մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ երկար են պատրաստվել, շատ աշխատանքներ են կատարվել: Նա նաև հույս հայտնեց, որ զորակոչը կանցնի առանց որևէ խոչընդոտների և ինչ-որ դեպքերի, խոստացավ՝ ընթացքին կհետևի, և եթե խնդիրներ լինեն, օպերատիվ ձևով կարձագանքեն:
Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակին անդրադառնալով՝ Դավթյանը հիշեցրեց՝ ՊՆ խոսնակն արդեն իսկ մեկնաբանել է, ապա տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկելի է, նորմալ աշխատանք է ընթանում, անհանգստացնող ոչինչ չկա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի հնչեցրած խոստումներից հետո ծնողները կարո՞ղ են իրենց զավակներին հանգիստ ճանապարհել բանակ, վստահ լինել, որ նա ապահովված կլինի անհրաժեշտ ամեն ինչով:
Դավթյանը հղում կատարեց «Շանթ» հեռուստատեսությանն իր տված հարցազրույցին, ապա հայտնեց, որ Զինված ուժերն ի վիճակի են զինծառայողին ապահովել օրենքով նախատեսված ամեն ինչով: Նա նաև խնդրեց՝ եթե լինեն կոնկրետ դեպքեր, երբ այս կամ այն զորամասում զինծառայողին ինչ-որ բանով չեն ապահովում, տեղեկացնեն, պատրաստակամություն հայտնեց՝ արագ արձագանքելու, որոշումներ կայացնելու և տվյալ հարցերին լուծումներ տալու:
Բժշկական հանձնաժողով դիմելու դեպքերից խոսելով՝ նա հայտնեց, որ ունեցել են մի շարք ահազանգեր և հինգ ահազանգից մեկի դեպքում է հաստատվել, որ խախտումներ կան, իհարկե՝ ոչ ամբողջ ծավալով, իրենք էլ օպերատիվ ձևով արձագանքել են:
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...