18:40 20.02.2021
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածում ուժեղ քամին ու գետնաբուքը գիշերվանից չի դադարում, նույն վիճակն է ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձերից մեկում՝ Վարդաղբյուրի խաչմերուկում, որտեղից ճանապարհը շարունակվում է մինչև հայ- վրացական սահման։ Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պայմաններում գիշերը Վրաստան մեկնող տասնյակ բեռնատարների վարորդների Աշոցքի ճանշին ընկերության աշխատակիցները արգելել են ճանապարհը շարունակել։
«Բուքը ուժեղ էր ու մենք ստիպված էինք բեռնատարներին կանգնեցնել, որ գոնե մարդատարներն անցեին խցանումներ չլինեին, թե չէ էդ մեքենաներին հնարավոր չէր լինի ոչ քարշակներով, ոչ էլ աղ-ավազով ճանապարհ մշակելով երթևեկելի հատված դուրս բերել։ 2 ժամ կանգնել են մինչև բուքը մի քիչ թեթևացել է, նոր կարողացել ենք ճանապարհել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Աշոցք» ճանշինի աշխղեկ Վարդան Մովսիսյանը։
Այսօր առավոտյան արդեն Աշոցքից բեռնատարները ճանապարհ են ընկել դեպի Վրաստան։ Ճգնաճամային կառավարման կենտրոնի Աշոցքի հերթապահ ջոկատը արգելափակված մեքենաների մասին ահազանգեր է ստացել ձորի գյուղերից։
«Ձորի գյուղերից ահազանգեր ենք ստացել, արգելափակումներից 4 մեքենա ենք դուրս բերել, ուղևորներից մեկը հղի էր։ Մուսայելյան գյուղից մեր ամենագնացով գնացել ենք ընդառաջ ու նրան տեղափոխել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Եթե համեմատենք այսօր ու նախորդ օրերը, մի քիչ կանչերը քչացել են․․․քամու հետևանքով բուք է ու տեսանելիությունը ցածր, բայց աշխատում ենք , որ փակ ճանապարհներ ու արգելափակված մեքենաներ չլինեն »,- ասել ԱԻՆ Աշոցքի հրշեջ- փրկարարական ջոկատի 2-րդ հերթափոխի պետ՝ Յուրի Սերոբյանը։
Երեք օր շարունակվող տեղումների պայմաններում գիշեր -ցերեկ Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին մաքրման աշխատանքները չեն դադարում։ Տեղումների ինտենսիվությունը թեև օրվա մեջ թուլանում է, բայց ճանապարհները դժվար երթևեկելի են, ուժեղ քամու հետևանքով գետնաբուք է, ինչն էլ խանգարում մաքրմանը։
Վարդաղբյուրի խաչմերուկին կողք-կողքի փրկարարական 911 ծառայության և ճանապարհը սպասարկող ընկերության հերթապահ հենակետերն են։ Ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատում է հայ- վրացական սահման՝ դեպի Բավրա գնացող ճանապարհին, որտեղ համեմատաբար թեթև էր երթևեկությունը։ Մարզում ճանապարհները բոլոր ուղղություններով բաց են, բայց որոշ տեղամասերում դժվարանցանելիություն կա, տեղ-տեղ նաև մերկասառույց։ Երթևեկությունը բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ և Գյումրի-Լանջիկ հատվածներում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...