«Ռոմա»-«Միլան» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հռոմեական ակումբին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

«Ռոմա»-«Միլան» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հռոմեական ակումբին

13:05 28.02.2021

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ռոման» այսօր կընդունի «Միլանին»։ Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին։

«Ռոմայի» հաղթանակի գործակիցն է 2․30։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝ 3․40։  «Ռոմա» – «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Միլանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։

«Միլանը» 49 միավորով երկրորդ տեղում է, «Ռոման» չորրորդն է՝ 44 միավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի գավաթակիր

17:44 29.04.2024

Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի գավաթակիր

Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում ընթացող պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկության գնդի հրում վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սարգիսը Ստեփանյանը, գրանցելով 11,23 մ արդյունք, գերազանցել է իր նախկին ցուցանիշը: ...

Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

17:18 29.04.2024

Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ «Ես լի եմ էներգիայով խաղալու համար։ Կարևոր չէ, թե ով կլինի մարզիչը հավաքականում։ Անելու եմ ամեն ինչ` հավաքական վերադառնալու համար։ Շատ եմ ցանկանում խաղալ հավաքականում և հուսով եմ` կրկին կհագնեմ մեր ազգային թիմի մարզաշապիկը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Матч […] ...

Լուիս Էնրիկեն վստահ է, որ ՊՍԺ-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

16:50 29.04.2024

Լուիս Էնրիկեն վստահ է, որ ՊՍԺ-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահ է, որ ֆրանսիական թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Մեզ երկու տիտղոս է պակասում և ամեն ինչ կանենք դրանք նվաճելու համար: Համոզված եմ, որ մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սա է իմ նպատակը։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ տեխնիկապես, տակտիկապես և հոգեպես մեզ շատ դժվար է հաղթել։ Սա […] ...

Հայ ձյուդոիստները 3 արծաթե մեդալ են նվաճել պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

16:28 29.04.2024

Հայ ձյուդոիստները 3 արծաթե մեդալ են նվաճել պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչները երեք մեդալ են նվաճել Վրաստանի Թելավի քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Դավիդյանը (50 կգ, մարզիչ Կարեն Աբաղյան), Հայկ Դարբինյանը (55 կգ, մարզիչ Աշոտ Դարբինյան) և Սյուզաննա Մանուկյանը (57 կգ, մարզիչ Գոռ Մկրտչյան)։ ...

«Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է «Ռեալի» դեմ հանդիպմանը կարմիր գույնի հանդերձանքով ներկայանալ

16:06 29.04.2024

«Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է «Ռեալի» դեմ հանդիպմանը կարմիր գույնի հանդերձանքով ներկայանալ

Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ Մյունխենի «Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է մարզադաշտ ներկայանալ կարմիր հանդերձանքով։ «Նայե՛ք, թե ինչ ունեք ձեր պահարաններում կամ գնե՛ք որևէ կարմիր հագուստ»,- նշված է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքում։ «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերն էլ հույս է հայտնել, որ ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում «կարմիր պատ» կտեսնեն «Ալիանց Արենա» […] ...

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին

14:27 29.04.2024

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին։ «Պետք է դուրս գալ օկտագոն և կռվել, առավելություն ստանալ կանգնած դիրքից։ Պետք է մարտը վարելու հստակ ծրագիր ունենալ և հաղթել։ Ահա և վերջ։ Արդյո՞ք Մախաչևին հաղթելու շանս ունեմ։ Ես արդեն փորձել եմ դա անել։ Մեր մենամարտում […] ...

BACK_TO_TOP