Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

15:31 04.03.2021

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, հիմնականում ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում երրորդ մակարդակի (PhD) կրթությունը համընդհանուր խնդիր է:

«Ներկայում Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ, և մեր հիմնական քաղաքականությունն այն է, որ պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում: Ըստ նախարարության և անձնապես իմ՝ որպես համալսարանի դասախոսի և գիտնականի տեսլականի, շատ կարևոր է ունենալ ուժեղ և որակյալ երրորդ մակարդակի կրթություն: Նախարարությունում իմ պաշտոնավարման առաջին օրն ասել եմ՝ «Խոսել քիչ, աշխատել շատ»: Եվ ես բոլորին խրախուսում եմ անել նույնը, քանի որ մեզ այս բարեփոխումները շատ արագ են անհրաժեշտ, և պետք է բոլոր քայլերը ժամանակին համընթաց լինեն»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։

Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

12:19 18.05.2024

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

18:26 17.05.2024

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին: Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. […] ...

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

18:14 17.05.2024

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

16:55 17.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի […] ...

Նախագիծ. փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում

15:14 17.05.2024

Նախագիծ. փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեղուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան): Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝ արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից, շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից, պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել […] ...

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

19:42 16.05.2024

Հանդիպման հրավեր՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների համար

Հաշվի առնելով, որ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգը փոփոխվել է, և գործընթացն առաջին անգամ իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում՝ ընթացակարգի վերաբերյալ քննարկումների նպատակով: Հանդիպումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին: Քննարկմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են […] ...

BACK_TO_TOP