17:57 04.03.2021
Մարտի 4-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Հայաստանում գործող խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։
Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի (BSO) ղեկավար Գևորգ Պողոսյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները և խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները:
Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է եղել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլ խնդիրների, որոնց հանդիպում են ՓՄՁ սուբյեկտները:
Կազմակերպված քննարկման նպատակն էր՝ լսել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներին, ներկայացնել վերջիններիս մատակարար ընկերությունների կողմից բարձրաձայնված խնդիրները և համատեղ գտնել առկա խնդիրների լուծման տարբերակներ։
Կարծիքներ են փոխանակվել մատակարարումների դիմաց վճարման ժամկետներ սահմանելու, տեղական արտադրանքի իրացման, առևտրային ցանցերում գերփոքր և փոքր տնտեսվարողների կողմից առաջարկվող ապրանքների իրացման ժամանակ հարկման համակարգերի տարբերության պատճառով առաջացող խնդիրների, հարկման այլընտրանքային համակարգերի կիրառման հնարավորությունների, ապրանքների վերադարձելիության ժամկետների, մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների միջև բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:
Հանդիպման ավարտին նշվել է, որ բարձրաձայնված խնդիրները կհավաքագրվեն և կուսումնասիրվեն, նմանատիպ հանդիպում կանցկացվի նաև մատակարարների հետ՝ թե՛ մատակարարների և թե՛ խոշոր ցանցերի համար ձեռնտու լուծումներ գտնելու համար։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...