Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

18:15 05.03.2021

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի երկու բնակիչ բնակարանային գողություններ են արել։ Բացահայտման միջոցառումներին միացան բաժնի քրեական հետախույզները։ Կասկածվողները հրավիրվեցին Արմավիրի բաժին, որտեղ պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երիտասարդները վերջին շրջանում միայն իրենց գյուղում մտել էին մի քանի տուն ու գողացել տարբեր չափի գումարներ։ Ընդ որում, գողության պահին տանը մարդիկ էին եղել, սակայն նրանք կա՛մ այգում, կա՛մ տան այլ հատվածում զբաղված էին եղել ինչ-որ աշխատանքով, ուստի չէին նկատել, որ տուն մարդ է մտել։ Բացահայտվել են նաև 7 մեքենայից կատարված գողություն, որոնցից վեցը համագյուղացիների մեքենաներն էին, իսկ մեկը կայանված էր եղել Լուկաշին գյուղի սկզբնամասում։ Մեքենաներից ևս տարբեր չափի գումարներ էին հափշտակվել։ Պարզվել է, որ նրանք կատարել էին նաև այլ գողություններ։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Նախաքննությամբ կպարզվեն ոչ միայն դեպքերի հանգամանքները, այլև յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուրի դերակատարությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:45 15.06.2025

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

15:30 15.06.2025

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի կարմիր գիծը․ Արաղչի

Իսրայելը հատել է միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայել) հատեց միջազգային իրավունքի նոր կարմիր գիծը՝ հարձակվելով միջուկային օբյեկտների վրա։ Սա միջազգային իրավունքի չափազանց լուրջ խախտում է, որն արգելված է ցանկացած հանգամանքներում», – ընդգծել է նախարարը։ Արաղչիի խոսքով՝ Իսրայելը «չի ճանաչում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

15:05 15.06.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Հունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 15.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

14:23 15.06.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...

BACK_TO_TOP