13:36 09.03.2021
«Լսարանում հանձնաժողովի անդամները ինչո՞վ են տարբերվում լսարանում գտնվող մյուս անձանցից, ասենք, ԶԼՄ ներկայացուցիչներից, նյութի վերաբերյալ մեր իմացությամբ՝ ոչնչով, մենք գալիս ենք հանձնաժողովի նիստին՝ չիմանալով, որ ուղարկվել են լրացուցիչ հարցեր՝ ծանոթ չլինելով դրանց բովանդակությանը, ուղարկվում են, հետո նոր տեղյակ են պահվում, մենք տեղյակ չենք պատասխաններից, և ինչպես մյուսները, նստած լսում ենք ձեզանից»,- այսօր կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հարց է բարձրացրել նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը մինչ այդ տեղեկացրել էր, որ լրացուցիչ հարցումներ են ուղարկել տարբեր պետական մարմիններին, որոնք վերաբերել են ՓՄՁ վրա ազդեցությանը տնտեսական ճգնաժամով պայմանավորված։ Տեղեկություն են հայցել սուբյեկտների շրջանառությանը, նրանց կողմից վճարված հարկերին, ճյուղային վերլուծություններին, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություն են հայցել կրճատված աշխատատեղերի, փակված բիզնեսների, գործունեությունը դադարեցրած, սնանկացած, լուծարված սուբյեկտների վերաբերյալ ամսական կտրվածքով:
Հերիքնազ Տիգրանյանը նաև հավելել է՝ դիտարկում անելով Խաչատրյանի այն հորդորի վերաբերյալ, ըստ որի՝ պետական մարմինները պետք է ամսական կտրվածքով մանրամասն տեղեկություն տան, եթե այդ մասին հիշատակում կա հարցադրման մեջ: Նշել է.
«Ձեր հորդորը պետական մարմիններին ժամանակին պատասխանելը տեղին է, մյուս կողմից էլ՝ 251 հարց փաթեթով ուղարկել բոլոր պետական մարմիններին ու դրանցից առանձնացնեն իրենց վերաբերող փաստերը, ժամանակատար է»,- ասել է Տիգրանյանը:
Արկադի Խաչատրյանը պատասխանել է.
«Ինչ վերաբերում է լրացուցիչ հարցադրումներին, տեղեկանալու որևէ խնդիր չեմ տեսնում, դրա համար խնդրեցի քարտուղարությանը, որ անհապաղ ուղարկեն այսուհետ, ինչ վերաբերում է հարցումների ուղարկմանը, դրա համար անհրաժեշտ չէ հանձնաժողովի որոշում, դրա համար պետք է 1/4-ի նախաձեռնությունը, մինչև այսօր բոլոր հարցումներն ուղարկվել են «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությամբ, «Իմ քայլի» կողմից որևէ հարցում կամ նախաձեռնություն ինձ ուղղված չի եղել, որ հանձնաժողովի անունից ուղարկվի»:
Հերիքնազ Տիգրանյանն արձագանքել է, որ իրենք հարցում չեն ուղարկելու, բայց հանձնաժողովի անունից ուղարկվող ցանկացած հարցման մասին իրենք պետք է տեղեկացված լինեն:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...