Արմավիրի մարզում կաշառքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 %-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Արմավիրի մարզում կաշառքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 %-ով

15:07 09.03.2021

Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020 թ. ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Ուսումնասիրությունը պարզել է, որ Արմավիրի մարզում 2020 թ. 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019 թ. 1677 դեպքի դիմաց 2020 թ. արձանագրվել է 1707 դեպք:

10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝ ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019 թ. համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019 թ. համեմատ պակասել են 5.3 %-ով կամ 39 դեպքով: Հատկանշական է, որ անցած տարում մարզում ավազակության դեպք չի գրանցվել՝ 2019 թ. 4 նման դեպքի դիմաց:

2019-ի համեմատ էականորեն՝ 34,6%-ով նվազել են բնակարանային գողությունները, որին նպաստել են համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված սահմանափակումների պարագայում սեփական բնակարաններից մարդկանց շատ չբացակայելու, ինչպես նաև նախընթաց տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով ոստիկանության և ՏԻՄ-երի հետ իրականացված միջոցառումները: Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019 թ. 43,8%-ի փոխարեն կազմելով 49,5%: Այս արդյունքների հետագա բարելավման նպատակով մարզի դատախազությունը բնակարանային գողությունների կանխարգելման, պատճառների վերացման նպատակով համապատասխան վայրերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության վերաբերյալ 10 միջնորդագիր է ուղարկել Մեծամորի, Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերին, Հայկավանի համայնքի ղեկավարին։

Ամփոփումը ցույց է տվել, որ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել (2019 թ.՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը:

Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6%-ով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։

Մարզի տարածքում բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019 թ. համեմատ աճել է 10.9 %-ով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 %-ով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տարբեր բնույթի հանցագործությունների պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն ապահովելու, պարզված թերացումները վերացնելու, հանցավորության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր կազմելու նպատակով մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 48 հաղորդում կամ միջնորդագիր, որը 2019 թ. համեմատ ավելի է շուրջ 30%-ով:

2020 թ. ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5 մլն ՀՀ դրամ, որից 79 միլիոնը՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.362.000 ՀՀ դրամը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից ուսումնասիրությունն եր են կատարվել երկու ոլորտներում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների օգտագործման իրավաչափության և հիմնավորվածության, ինչպես նաև

մարզի տարածքում գործող, այդ թվում` նաև շահագործման նախապատրաստվող և շահագործումը դադարեցված, սակայն լիցենզիայի գործողության ժամկետում գտնվող ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շահագործվող հանքերի հողերի նպատակային նշանակության համապատասխանությունը։

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հետաքննության մարմիններին հանձնարարվել է ստացված բազմաթիվ տվյալներն ստուգման առարկա դարձնել քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման միջոցով, ինչի արդյունքում 2020 թ. հարուցվել է 7 քրեական գործ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP