16:47 09.03.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վարքը քննարկելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով: Դիմումը ԲԴԽ նախագահը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Դիմում եմ Ազգային ժողովին՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով»,- ասված է ԲԴԽ նախագահի դիմումում:
Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ 2021թ. մարտի 3-ի հերթական նիստի ընթացքում իրեն ուղղված հարցադրման ժամանակ Արման Բաբաջանյանն օգտագործել է մի շարք արտահայտություններ, որոնք, իր պնդմամբ, վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:
«Պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովի 2021 թ. մարտի 3-ի հերթական նիստին ինձ ուղղված հարցադրմամբ հայտնել է հետևյալը. «Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, մեկ էլ ասեմ՝ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում: Էդ Ձեր բոլոր տեսակի էդպես պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն, բայց իմ հարցս Ձեզ ուղղելուց առաջ ուզում եմ իմ իշխանական ֆրակցիային դիմել՝ էս արհավիրքը դուք եք բերել Բարձրագույն դատական խորհուրդ և դուք եք, ձեր իշխանության օրոք ա նշանակվել, Վանեցյանի առաջադրմամբ՝ բոլորն էլ շատ լավ գիտեն.․.»,- նշված է դիմումի մեջ:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...