Ներառական ձեռնարկներ մանկավարժների և ծնողների համար. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Ներառական ձեռնարկներ մանկավարժների և ծնողների համար. ԿԳՄՍՆ

17:36 09.03.2021

Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից հրապարակվել են մասնագիտական երեք ձեռնարկներ, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:
«Ինչպե՞ս խթանել ներառումը դասարանում» (https://hmk.am/…/03/inchpes-xtanel-nerarumy-dasaranum.pdf) ձեռնարկում ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Մասնագետները ձեռնարկից կարող են տեղեկանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության և զարգացման առանձնահատկությունների, ուսուցման մեթոդների, հնարների, հարմարեցումների մասին, որոնք կարող են կիրառվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Ներկայացվում են նաև ուսուցիչ-ծնող-մասնագետ արդյունավետ համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։ Երեք մասից բաղկացած ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող լայն շրջանակի համար:

«Ինչպե՞ս խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում»

(https://hmk.am/…/2021/03/dzernark-mankavarjneri-hamar.pdf) մեթոդական ուղեցույցը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Ձեռնարկի առաջին մասում ներկայացված են ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումները, մանկավարժահոգեբանական եռամակարդակ աջակցության տրամադրման մեխանիզմները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հիմնական գործընթացները: Ձեռնարկի երկրորդ մասում ներառված են խոսքի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, շարժունակության, վարքային և հուզական խանգարումներ ունեցող նախադպրոցականների կրթության կազմակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարությունները: Այս մասում կարելի է ծանոթանալ տարիքային զարգացման սանդղակով ներկայացված ցուցիչների համակարգին: Յուրաքանչյուր խանգարման համար տրված ուսումնական, մասնագիտական և միջավայրային ցուցումները կուղղորդեն առավել արդյունավետ կազմակերպել նախադպրոցականների կրթական գործընթացը: Ձեռնարկում ներկայացված են նաև առանձին դեպքերի նկարագրություններ, որոնք կօգնեն բացահայտել պրակտիկայում հանդիպող խնդիրները և իրականացնել համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուր ենթաբաժնից հետո տրված է գրականության ցանկ` հավելյալ տեղեկատվություն ստանալու և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման համար:

«Ինչպե՞ս կարգավորել երեխայի վարքը` չանտեսելով նրա առանձնահատկությունները» (https://hmk.am/…/2021/03/dzernark-cnoghneri-hamar.pdf) ձեռնարկում քննարկվում են երեխայի վարքում հաճախ ծագող որոշ խնդիրների առաջացման հնարավոր պատճառներն ու դրանց հաղթահարման եղանակները: Ներկայացված են խաղեր, որոնք կօգնեն հոգեբանորեն անվնաս և արդյունավետ ձևով շտկել երեխայի վարքում առկա խնդիրները: Մեթոդական ձեռնարկը նախատեսված է ծնողների և նրանց համար, ովքեր կարևորում են երեխայի ներդաշնակ զարգացումը:

Հավելենք, որ վերոնշյալ ձեռնարկները գործածության են երաշխավորվել ԿԳՄՍ նախարարության ու Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:

Ըստ ձեռնարկներում տրված սահմանման` ներառական կրթությունն այն կրթությունն է, որի դեպքում բոլոր աշակերտների համար պետք է ապահովվի հավասար, սակայն ոչ նույնական վերաբերմունք` ստեղծելով սովորողների հետ համագործակցող, նրանց աջակցող և դաստիարակող միջավայր: Ձեռնարկների նպատակն է լրացնել այն բացը, որն առաջանում է համընդհանուր ներառականության ներդրման ճանապարհին հաճախ հանդիպող տեսության և պրակտիկայի անհամապատասխանությունները, որոնք դրսևորվում են տարատեսակ խնդիրների ձևով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP