21:15 11.03.2021
Մարտի 8-ին, ժամը 13.47-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Մալիշկա գյուղից բուժհաստատություն էր տեղափոխվել 61-ամյա տղամարդ՝ նռնակի պայթյունից ստացած վնասվածքներով։ Հիվանդանոց ու Մալիշկա մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Եղեգնաձորի քրեական հետախույզները օպերատիվորեն պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեղեկություններով՝ 61-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, պատրաստվել էր դաշտ գնալ՝ վառելափայտ բերելու, ուստի կցորդը փորձել էր միացնել մեքենային։ Մինչ այդ ինչ-որ մեկը կցորդի ամրացման հատվածում մետաղալարով նռնակ էր ամրացրել, իսկ երբ տղամարդը փորձել էր կցորդն ամրացնել մեքենային, նռնակը պայթել էր, և նա ստացել էր բեկորային վնասվածքներ։ Պայթյունի ձայնը լսած հարևաններն օգնության էին հասել ու զանգել շտապօգնություն։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նռնակի օղակ, մետաղական բեկոր, կցորդիչի անիվի մետաղական բեկորներ, նռնակի ասեղիկ, արնանման հետքեր, ինչպես և դեպքի ժամանակ տուժողի հագած հագուստը՝ արնանման հետքերով։ Եղեգնաձորի ոստիկանները շարունակեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու Վայոց ձորի մարզային վարչության գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում այլ հանգամանքներ պարզվեցին, որոնց համաձայն՝ տուժողի հետ միջանձնային լարված հարաբերություններ ունեցող 61-ամյա համագյուղացին մարտի 7-ի երեկոյան գնացել էր նրա առանձնատան մոտ, հանել էր ապօրինի ձեռք բերված «ՌԳԴ-5» տիպի նռնակի օղը, բերել մարտական վիճակի և տեղադրել տան մոտ կայանված կցորդիչի վրա՝ հարմարեցնելով այնպես, որ կցորդիչի շարժման դեպքում նռնակը պայթի։
Մարտի 9-ին Եղեգնաձորի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...