Գյումրիում քննարկվել են զբոսաշրջության ռեստարտի հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Գյումրիում քննարկվել են զբոսաշրջության ռեստարտի հնարավորությունները

18:50 13.03.2021

Զբոսաշրջությունը Հայաստանում համավարակի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտն է: Մեկ տարի արտագնա տուրիզմ, որպես այդպիսին չկա, ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար: Ինչպես զբոսաշրջային ոլորտը ռեստարտ անել՝ ամեն ինչ սկսել նորից: Այս հարցերն են այսօր քննարկել Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտը ներկայացնող գործարարներն ու զբոսավարները: «Տուրիզմ ռեստարտ 2021» կոնֆերանսների շարքի երկրորդ հանդիպումն անցկացվել է Գյումրիում:

Միայն համեմատության մեջ է հասկանալի, թե անցած 2020 թվականին ինչքան անկում է ապրել ոլորտը: Մեկ տարի է հյուրատները գրեթե դատարկ են: Սահմանների փակ լինելու պատճառով արտաքին տուրիզմ չկա: Ոլորտը գոյատևում է ներքին տուրիզմի հաշվին: Մասնագետները ցուցանիշները համեմատում են 2019 թվականի հետ ու ստացվում է, որ անցած տարի 80 տոկոսով տուրիստական հոսքը Շիրակի մարզում նվազել է:

« 80%-ով նվազել են ցուցանիշները: Նոր-նոր զբոսաշրջությունն անջատել ենք արհեստական շնչառության սարքից և տեղափոխել ենք ռեանիմացիա: Հիմա պետք է աշխատենք, որ ռեանիմացիայի փուլն էլ անցնենք: Մինչև մայիս, մինչև ամառ կկարողանանք ասել՝ վերակենդանացումը հաջող էր, թե ոչ:Օդային սահմանները երբ բացվեցին, արդեն սկսեցին ՌԴ-ից զբոսաշրջիկներ գալ: Այդ հոսքը չի կարող չուրախացնել,  նաև հույս է տալիս մտածել, որ վատ օրերն արդեն անցել են և քաղաքի զբոսաշրջությունը կամաց-կամաց ոտքի կկանգնի»,- Shantnews-ին ասել է զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանը:

Ներքին տուրիզմի աճը Շիրակի մարզի համար դրական մեկ այլ ազդեցություն էլ ունի: Եթե նախորդ տարիներին իրենց տուրիստական ուղղություններում ընդգրկում էին միայն Գյումրին, այն էլ մեկօրյա զբոսանքներով, ապա հիմա Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի են ուշադրություն դարձնում:

«Ամեն սեզոնին մենք ունենք Գյումրիի տուրերը: Շաբաթական 4-5 անգամ այցելում ենք Գյումրիի տեսարժան վայրերը ու դրանով ծանոթանում պատմամշակութային արժեքներին: Այս տարի որոշել ենք բացի տեսարժան վայրերից, ներառենք որևէ հյուրատուն, որտեղ հնարավոր է տեսնել, օրինակ, լավաշ թխելու վարպետության դաս»,- ասել է տուրիստական ընկերության ղեկավար Մաթևոս Բարսեղյանը:

«Ցույց տալու շատ բան ունենք մարզում: Կախված է մեր համայնքների բնակիչների մտածելակերպից: Հին կառույցները, եկեղեցիները, գյուղական կենցաղը, ամեն ինչը կարելի է հետաքրքիր մատուցել:Գյուղական հյուրատներում կան ամրագրումներ: Բայց ներքին տուրիզմը այս պահին ոչ թե մեծ եկամուտ է ապահովում, այլ օգնում է բիզնեսին գոյատևել՝ մինչև ընդհանուր իրավիճակը հաղթահարենք»,- Shantnews-ին ասել է գյուղական հյուրատան հիմնադիր Մարտին Սարգսյանը:

Տուր ուղղություններում էական փոփոխություններ են կատարվել՝ ոչ միայն ներքին տուրիզմի պահանջները հաշվի առնելով: Զբոսաշրջային ընկերությունների առաջարկած փաթեթներում  Արցախի բնակավայրերի ու պատմամշակութային արժեքների ցանկն է  կրճատվել:

Շիրակի մարզի հյուրանոցներում ու հյուրատներում ամռան համար  ամրագրումներ քիչ, բայց արդեն կան: Ոլորտի ակտիվություն մասնագետները կանխատեսում են մայիսի վերջից, եթե նոր սահմանափակումներ չկիրառվեն:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP