ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ

16:40 13.03.2021

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։
Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։

Возможно, это изображение (2 человека и люди сидят)
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թ․ կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թ․ աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։
Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։
Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)
Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։
Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։

Возможно, это изображение (4 человека, люди стоят и люди сидят)
Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

19:50 06.06.2025

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

19:46 06.06.2025

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

19:40 06.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

19:30 06.06.2025

Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...

ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում է

19:19 06.06.2025

ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման […] ...

Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում

19:10 06.06.2025

Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...

BACK_TO_TOP