10:51 15.03.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) բուսասանիտարական և սերմնաբուծական վերահսկողության վարչության պետ Նատալյա Սոլովյովան։
Հանդիպման օրակարգում ընդգրկված էր գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանրակարային թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի այցը ՌԴ՝ Սերգեյ Լևինը կարևորել է Արման Խոջոյանի հետ հանդիպումը և նշել, որ նման հանդիպումների հաճախակի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և փոխգործակցության ինտենսիվ զարգացման համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետության կողմից տնտեսվարողներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար: Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։ Այս առումով հայտնաբերված խնդիրներից մեկը լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելը կամ բացակայությունն է, որի լուծումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ տեսակավորել, սորտավորել և կազմակերպել կայուն ու կանխատեսելի մատակարարում։
Անդրադառնալով Հայաստանում սերմնաբուծության ոլորտի զարգացման միտումներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է հատկապես հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության զարգացումը։
Էկոնոմիկայի փոխնախարարը կարևորել է նաև կարտոֆիլի սերմնաբուծությունը և ընդգծել, որ Հայաստանում կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի սերմնաբուծության և հավաստագրված տնկանյութի արտադրության զարգացումը հնարավորություն կտա ոչ միայն բավարարել հանրապետության ներքին պահանջարկը, այլև իրականացնել արտահանումներ դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ այլ պետություններ։
Զրուցակիցները քննարկել են հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։
Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում, որոնցում Հայաստանն ունի բավական մեծ փորձ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներդրված ուսումնական համակարգը հնարավորություն է տալիս, որ արտերկրի ուսանողները նույնպես Հայաստանում կարողանան վերապատրաստվել։
Երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման ու առաջմղման և առևտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար ռուական կողմին առաջարկվել է կազմակերպել գինեգործական արտադրանքի համատեղ շնորհանդեսներ, գինու համտեսներ, բլոգերների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար շրջայցեր դեպի Հայաստանի և Ռուսաստանի գինու գործարաններ, դասընթացներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ։
Քննարկվել են նաև գիտական ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել այն ծրագրերին, որոնք արդեն իսկ իրականացվում են հայ և ռուս գործարար շրջանակների միջև։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել համատեղ նախաձեռնությունների և պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
Արծարծվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հողերի արդյունավետ օգտագործման հարցը։ Ռուսաստանն այսօր բավական խիստ է մոտենում հողերի ոչ արդյունավետ օգտագործմանը և առաջիկայում նախատեսում է ավելի խստացնել իր մոտեցումները՝ նպաստելով հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Քանի որ հողերի արդյունավետ օգտագործումը նաև ՀՀ կառավարության առաջնային խնդիրների շարքում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով ուսումնասիրել ռուսական փորձը և Հայաստանում հողային բարեփոխումներ իրականացնելիս ակտիվորեն համագործակցել ռուս գործընկերների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները դիտարկել են նաև գիտահետազոտական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու այս ուղղությամբ փոխգործակցության լայն հնարավորությունները։
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...