17:22 15.03.2021
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ ազատոճայիններից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքերով՝ սպասելիքները մեծ են.
«Բնականաբար, տևական մրցումային դադարն իր բացասական ազդեցությունն է ունեցել տղաների սպորտային որակների վրա: Գրեթե մեկ տարվա բացը փորձել ենք լրացնել Աշխարհի գավաթի անհատական խաղարկության, Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի միջոցով՝ ըմբիշներին հնարավորինս վերադարձնելով նախկին մարզավիճակին: Տղաներից մեծ սպասելիքներ ունենք, որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում. վստահ եմ՝ բոլորն էլ ջանք չեն խնայելու»:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դեռևս չունի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերով՝ այժմ տղաները մարտական են տրամադրված և պատրաստ են Տոկիոյի ուղեգրերի համար պայքարին.
«Երկար ենք պատրաստվել այս մրցաշարին: Վերջին առաջնությունները և հավաքները ցույց տվեցին, որ տղաները պատրաստ են։ Բոլորից էլ ակնկալիքները մեծ են, բայց Արսենի և Վազգենի հնարավորությունները փոքր-ինչ ավելի մեծ են, քանի որ նրանք միջազգային մրցաշարերում արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը»:
Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարին մասնակցելու է 35 երկրի 280 ըմբիշ, ուղեգիր են նվաճելու միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Եվս մեկ վարկանիշային մրցաշար նախատեսված է մայիսի 6-9-ն անցկացնել Սոֆիայում (Բուլղարիա)։
Հիշեցնենք, որ այժմ հայ ըմբիշներից Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...