18:20 15.03.2021
Գյումրիի ռուսական տանը նշվել է ռուսական ազգային տոնը՝ Մասլենիցան, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։ Տոնի ավանդույթը ուղղափառ եկեղեցու հետևորդները չեն խախտում։ Ազգային երգ ու պար, ազգային կերակրատեսակներով հյուրասիրություն, նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ ծիսակարգեր․ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Մասլենիցայի մասին։ Գյումրիում տոնը նշվել է ռուս-հայկական ազգային գույների միաձուլումով։
Ռուսական Մասլենիցան իր տոնական բաղադրիչներով համեմատվում է հայկական Բարեկենդանի հետ։ Տոնն ուղղափառ եկեղեցին նշում է Զատկից առաջ։ Ըստ ավանդույթի, նախկինում տոնը տևում էր յոթ օր։ Գարունն ու Սուրբ Հարության տոնին ռուս ժողովուրդը խնջույքներ, հյուրընկալություններ ու հյուրասիրություններ է կազմակերպում, որտեղ սեղանի նախընտրելի ուտեստների շարքում մսով, յուղոտ ու կաթնամթերքով հարուստ կերակուրներն են, իսկ սեղանի անպակաս զարդը բլիթներն են, որի տեսքը կյանքի խորհրդանիշ համարվող արևի հետ են ասոցացնում:
Ռուսական ավանդական ուտեսների կողքին նաև հայկական գաթան ու տոլման էր՝ մսային և պահքի տարբերակներով։ Տիկին Անահիտն է պատրաստել։ Մասլենիցան ոչ միայն խորհրդով է Բարեկենդանին նմանեցնում, այլ նաև սեղանների առատությամբ:
«Ես, իհարկե, ուղղափառ եկեղեցու հետևորդ չեմ, այլ Հայ առաքելական քրիստոնյա, բայց ամեն դեպքում սիրով ընդունեցի շփման այս տարբերակը, երբ ողջունում են իրար և ներում հայցում իրարից՝ հարազատին կամ անծանոթին կամա թե ակամա հասցված բոլոր վիրավորանքների համար»,- Shantnews-ին ասել է Գյումրիի ռուսական տան տնօրեն Հարություն Համբարձումյանը:
Մասլենիցայի բոլոր յոթ օրերը տարբեր խորհուրդներ ունեն։ Կիրակին՝ Մասլենիցայի վերջին օրը, ներման խորհուրդն ունի։ Այս օրը մարդիկ իրարից ներողություն են խնդրում։
Տոնն ավարտվում է խրտվիլակի այրմամբ։ Այն այրում են՝ հուսով, որ այրվող խրտվիլակն իր հետ անցնող տարվա ցավերն ու դժվարությունները կտանի և կազդարարի արևոտ ու տաք գարնան գալուստը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:54 04.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...