Գյումրիի վթարային շենքերում ուսումնասիրություններ կկատարվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Գյումրիի վթարային շենքերում ուսումնասիրություններ կկատարվեն

18:15 16.03.2021

Գյումրիի 4՝ Անտառավան 26, Իսահակյան 9, Ղուկասյան 29 և Տիգրան Մեծի 5 վթարային շենքերի բնակիչների բնակապահովման հարցը քննարկվել է քաղաքաշինության կոմիտեում: Հիշեցնենք, միայն Տիգրան Մեծի 5-ի ամրացման և մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման մասին նախագիծ էր ներկայացվել անցած տարի: Համավարակի ու պատերազմի հետևանքով հերթը կառավարության նիստում քննարկմանը չհասավ: Շիրակի մարզպետարանը գործադիրին գրություն էր հասցեագրել ծրագիրը վերսկսելու համար: Հիմա քննարկումները վերսկսվել են:

Կաթոցներ, խոնավություն, քայքայվող պատեր ու առաստաղ… Վիճակն ամեն տեղումներից հետո այսպիսին է Գյումրիի վթարային շենքերում: Իսահակյան 9-ը առավել վթարային 4 շենքերի ցանկում է, որոնց բնակիչներին անցած տարի կառավարությունը ԲԳՎ էր առաջարկում: Վկայագրերից բնակիչները հրաժարվել են ու ամրացում են պահանջում:

Ամրացում են պահանջում նաև Ղուկասյան 29 շենքում: Իսահակյան 9 և Ղուկասյան 29 շենքերում մասնագիտական նոր ուսումնասիրություններ կկատարվեն: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այս մասին համաձայնության է եկել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ինքը կգա Գյումրի, կհրավիրենք մասնագիտական խումբ, որպեսզի հասկանանք հնարավորություններն ամրացման հետ կապված: Եթե մասնագետները հստակ ասեն, որ հնարավոր չէ շենքերն ամրացնել և շենքերի վրա աշխատանք տանելն անիմաստ է, ուրեմն պետք է տեսնեն այլ լուծումներ»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Անցած տարի ներկայացված նախագծով ամրացում նախատեսվում էր միայն Տիգրան Մեծի 5 շենքի համար, մյուս 3-ի դեպքում բնակիչներին վկայագրեր էին տրամադրվում: Այս երկու առաջարկներին, քննարկման արդյունքում, ևս մեկն է ավելացել: Խոսքը մասնավոր ներդրողների հետ համագործակցությամբ բնակարանաշինական ծրագրի մասին է: Վկայագրից հրաժարվող բնակչին իր վթարային բնակարանի փոխարեն կառաջարկվի բնակարան նորակառույց շենքում:

«Քննարկվում է նաև երրորդ տարբերակը: Մասնավոր ներդրողներին տրամադրվում է տարածքը, որը ներդրողի համար հետաքրքիր է: Ինքը տվյալ հատվածում կառուցում է բնակելի շենք, և վթարային շենքում ապրողները կստանան բնակարան նոր շենքում: Եռակողմ հարաբերություն է, որտեղ պետությունը քիչ ներգրավվածություն ունի: Հարաբերությունները ստեղծվում են բնակչի և ներդրողի միջև: Բնակիչն իր սեփականության իրավունքը հանձնում է ներդրողին և ստանում է այլ սեփականության իրավունք նոր կառուցված շենքում»,– նշել է Շիրակի մարզպետը:

Նման ծրագրի նախադեպ մայրաքաղաքում է կիրառվել: Ըստ Շիրակի մարզպետի՝ որպեսզի Գյումրիում ևս դա կիրառելի լինի, անհրաժեշտ է, որ բնակարանաշինությունը, որպես ներդրում, շահավետ լինի: Առայժմ սա միայն քննարկվող տարբերակների ցանկում է: Բնակապահովման տարբերակի ընտրությունը հստակ է երկու՝ Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 շենքերի համար:

Ըստ Շիրակի մարզպետի՝ վարչապետի հանձնարարականը կա սեղմ ժամկետներում ամեն ինչ սկսել: Էլի սեղմ ժամկետներում առաջարկվելու են նաև Շիրակի մարզում անօթևանության խնդրի լուծման տարբերակներ: Տնակները հաշվառել են, թվերը հստակեցրել: Գյումրիում մոտ 300 տնակ բնակեցված չէ: Դրանք ենթակա են ապամոնտաժման: Բայց շատ դեպքերում քանդել հնարավոր չէ՝ տնակի տերերի բացակայության պատճառով: Ըստ մարզպետի՝ մշակման փուլում են օրենսդրական կարգավորումները, որոնք հնարավորություն կտան ապամոնտաժել չբնակեցված տնակները:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP