Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության վակցինայի դեֆիցիտ կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության վակցինայի դեֆիցիտ կա

18:50 17.03.2021

Գյումրիի պոլիկլինիկաներում հակակատաղության շիճուկի դեֆիցիտ է: Շների հարձակման դեպքերը շատացել են: Կախված ստացած վերքերի խորությունից՝ մեկ հիվանդը ստանում է շիճուկի մինչև 9 դեղաչափ։ Պոլիկլինիկաներին հատկացված շիճուկի քանակը չի բավականացնում: Այժմ առաջնային բուժսպասարկման օղակում շիճուկի, այսպես ասած, ներքին շրջանառություն է: Թափառող շների հարձակման դեպքեր արձանագրվում են գրեթե բոլոր թաղամասերում: Ըստ այդմ, դժվար է հաշվարկել, թե որ պոլիկլինիկային ինչքան դեղաչափ է անհրաժեշտ:

Գյումրիի բոլոր թաղամասերում թափառող շները խմբերով են: Տիրացել ու հարմարվել են տարածքին: Իրենց տարածք մտնող մարդկանց էլ դիմավորում են ագրեսիվ վարքագծով: Ծայրամասային Անի թաղամասի բակերից ու փողոցներից շները շենքերի շքամուտքեր են տեղափոխվել: Գիշերում են մուտքերում:

Թափառող շների մեծ մասը ստերջացված է: «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի» ընդունումից հետո ստերջացումը կենդանիների վնասազերծման միակ տարբերակն է: Ստերջացնում են ու վերադարձնում նույն տարածք, բայց բնակիչները նշում են՝ դրանից կենդանիների ագրեսիվությունը չի պակասում:

Թափառող շների հարձակման դեպքերը շատացել են: Սա փաստում է նաև պոլիկլինիկաներում կատաղության դեմ ներարկումներ ստացած հիվանդների թիվը: Աճն, ըստ բժիշկների, գրանցվել է ձմռան վերջին ու գարնան սկզբին:

«Մատյանում գրանցում ենք կատաղության դեմ պատվաստումներ ստացածներին: Կատաղության դեմ հունվար ամսից վակցինացվել է 17 քաղաքացի: Բոլորը եղել են միջին ծանրության: Ստացել են վակցինայի մինչև 9 դեղաչափ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի «Միջազգային Կարմիր խաչի անվան» պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետի բուժքույր Մագդա Ղազարյանը:

Դեպքերի ու պատվաստվող հիվանդների թվի աճն էլ հանգեցրել է հակակատաղության շիճուկի դեֆիցիտի: Նախկինում այն  պոլիկլինիկաներում շատ քիչ էր օգտագործվում, ստացած քանակությունը մնում էր, դառնում ժամկետանց ու խոտանվում: Հիմա հակառակն է՝ ամսական ստացած քանակությունը չի բավարարում:

«Շան կծածի համար չգիտենք, թե կոնկրետ տվյալ ամսվա համար ինչքան դեպք ենք ունենում: Սովորաբար որոշակի քանակություն ստանում ենք, բայց, քանի որ դեպքերը շատ են և դեպքի ծանրությունից կախված տարբեր քանակի դեղաչափ ենք ներարկում, շատ հաճախ պատվաստանյութը չի բավարարում: Խնդրում ենք մյուս պոլիկլինիկաներից, ճարում, բերում ենք: Եթե մենք ունենք և մեկ այլ պոլիկլինիկայում խնդիր կա, մենք ենք տրամադրում: Մեկս մեկին օգնում ենք»,- նշել է Գյումրիի «Միջազգային Կարմիր խաչի անվան» պոլիկլինիկայի իմունիզացիայի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը:

Կոնկրետ այս պոլիկլինիկան ամսական 20-25 դեղաչափ հակակատաղության շիճուկի հայտ է ներկայացնում: 27 հազար մարդու սպասարկող պոլիկլինիկան այսօրվա դրությամբ ընդամենը 2 դեղաչափ շիճուկ ունի, որը, անհրաժեշտությունից ելնելով՝ գյուղական ամբուլատորիայից են խնդրել ու ստացել:

«Մենք ունենք ընդամենը 2 հատ: 3 հատ է եղել, երեկ ևս մեկ հիվանդ է շիճուկը ստացել, մնացել է երկուսը: Բայց խոստացել են, որ պիտի ստանանք: Քանի դեռ թափառող շների խնդիրը կա, քանի տեր-տիրական չկա, քանի դեռ այս հարցով զբաղվող չկա, հակակատաղության շիճուկի պահանջարկը շատ կլինի»,- նշել է Անահիտ Սանդրոսյանը:

Բժիշկները մտածում են հակակատաղության շիճուկի անհրաժեշտ քանակի վերահաշվարկ կատարելու մասին, քանի դեռ Գյումրիում թափառող շների կացարանի հարցը քաղաքում չի լուծվում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP