ՀՀ և Էստոնիայի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՀՀ և Էստոնիայի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

19:32 17.03.2021

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում:

Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է  երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։ Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Նախարարներ Այվազյանը և Լիիմեթսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ։ Այդ առումով զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀԳԸՀ-ն լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

BACK_TO_TOP