Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

17:12 18.03.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաս­տանի Հան­րա­պետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հան­րա­պետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևները հանձնել է Գուրգեն Դալիբալթայանի և Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին:

Հանձնելով պարգևը գեներալ-գնդապետ Դալիբալթայանի որդուն՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է այն ներդրումը, որն առաջին պատերազմում հաղթանակի գործում ունեցել են Խորհրդային միության տարբեր վայրերից հայրենիք վերադարձած հայ սպաները՝ բերելով ռազմական արվեստ, պրոֆեսիոնալիզմ և իրենց երկար տարիների փորձառությունը.

«Գեներալ Դալիբալթայանն կրթություն էր ստացել թե՛ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, թե՛ Գլխավոր շտաբի ակադեմիայում, և իր ողջ փորձառությամբ օգտակար եղավ հայրենիքին՝ դառնալով մեր Գլխավոր շտաբի առաջին ղեկավարն ու այնուհետև երկար տարիներ ծառայելով հայրենիքին»:

Հայրենիքի շքանշանը հանձնելով գնդապետ Թաթուլ Ղազարյանի որդուն և եղբորը՝ նախագահը նշել է, որ Թաթուլ Ղազարյանը օրինակ է դարձել իր ռազմական ընկերների, ողջ բանակի համար.

«Նրա նվիրվածությունը, կարգապահությունը, որպես հրամանատար որոշումներ՝ փայլո՛ւն որոշումներ ընդունելու տաղանդը բնորոշ են իսկական հերոսին»: Դիմելով հերոսի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»:

Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար:

«Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը: Այսինքն՝ մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում. պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և, դրա կողքին, մարդկային ջերմ հոգատարություն,- նշել է նախագահը: -Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին»:

Պարգևատրման արարողության ավարտին, դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք իրենց հետ կտանեն այն վստահությունը, որ պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը գնահատում են իրենց հարազատների և իրենց ներդրումը.

«Մեր ժողովուրդն այսօր գնահատում է ձեզ: Ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր անձ, որը նվիրումով աշխատում է հայրենիքի համար, անպայման իր շնորհակալության խոսքը ստանա: Եվ այս շնորհակալության խոսքը ձեզ, ձեր ընտանիքի համար չէ միայն: Այդ գնահատականը շատ կարևոր է մեր ժողովրդի մնացած բոլոր զավակների համար: Ամեն մարդ պետք է իմանա, որ նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP