14:11 19.03.2021
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Արմենպրեսը» պարզաբանումներ է խնդրել պատկան մարմիններից և ԲԿ-ի տնօրինությունից Մանե Ռաֆայելյանի գրառման առնչությամբ:
Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում հիստերիկ չարություն է արել և բժիշկն իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարելու նպատակով երեխային փորձել է սաստել: «Ցավոք, այդ ամենը հատուկ մեկնաբանության է արժանացել: Նման բարձր մակարդակի բժշկի մասին նման բաներ գրել, նման ձևով այդ ամենը մեկնաբանելը, չեմ կարծում, որ ճիշտ արարք է: Մենք, իհարկե, դատապարտում ենք, և չենք արդարացնում միջադեպը, որովհետև անընդունելի է նման արարքն անգամ սաստելու համար»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինում է ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը, որը վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Լենա Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենք դատապարտում և անընդունելի են համարում նման վարքագիծը:
«Մարտի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում ստացել ենք հաղորդում: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Մանե Ռաֆայելյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ մարտի 17-ին իր 4-ամյա երեխային տարել են «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց՝ սրտի հետազոտության: Նրա խոսքերով՝ մանկական սրտաբան Կարեն Կուրդովը երեխային ծեծել է և անգամ հետքեր են մնացել երեսին։ Ռաֆայելյանը հայտնել է նաև, որ բժիշկը նաև գոռացել է երեխայի վրա և քաշքշել նրան, ինչից էլ երեխան վախեցել էր:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...