Ավարտվել է դանակահարության, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Ավարտվել է դանակահարության, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

15:19 19.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ռազմամթերք՝ նռնակ, ձեռք բերելու, պահելու, կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. հուլիսի 07-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացու հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս և առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքերի, երկկողմանի հեմոպնևմոթորաքսի և աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերքի ձևով ծանր մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ճանապարհին նկատելով իրենց հետապնդող ոստիկաններին` ավտոմեքենան վարող ընկերոջը հրահանգել է չենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու օրինական պահանջին և չկանգնել, սակայն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վերջինս ավտոմեքենան կանգնեցրել է, որից հետո 31-ամյա տղամարդը նախապես իր հետ վերցրած հրացանը պատուհանից պահել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի ուղղությամբ և այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել չմոտենալ իրեն:

Իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս ինքնությունը դեռևս չպարզված անձից և հանգամանքներում ձեռք է բերել և իր մոտ պահել «Ֆ1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող պայթուցիչ, որը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև շրջանառությունն արգելված, թմրամիջոց պարունակող բույսերի՝ 31-ամյա տղամարդու կողմից աճեցնելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու և պահելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ վերջինիս տանը կից այգում հայտնաբերվել է 35 հատ կանեփ տեսակի բույս, իսկ տանը՝ 1.063 գրամ հաստատուն չոր քաշով, կանաչավուն, դեղնականաչավուն երանգների մանրացված տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ և առանձնապես խոշոր չափերի 86,36 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ ապակյա խողովակաձև դետալ, որում առկա նյութի հետքերի բաղադրության մեջ հայտնաբերվել են կանաբոիդային շարքի ալկալոիդներ, այդ թվում նաև՝ թմրակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլի հետքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ռազմամթերքի ձեռք բերման վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP