19:40 19.03.2021
Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից:
«Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից հետո:
«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը փակվել էր հունվարին, հիմա դրա անհրաժեշտությունը նորից է առաջացել: Կորոնավիրուսով հիվանդացության թվերն աճում են՝ հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդները շատ են:
«Շատ են քրոնիկական հիվանդություններով հոսպիտալացվածները: Ունենք նաև առաջնակի հիվանդներ, որոնց մոտ ուղեկցող հիվանդություններ չկան, բայց կորոնավիրուսը ծանր թոքաբորբ է առաջացրել: COVID բաժանմունքը նախատեսված է 50 մահճակալի համար, բայց մենք ավելին ենք տեղադրել, որ կարողանանք ապահովել բուժսպասարկում: Այսինքն՝ մոտ 60 մահճակալ ունենք, ևս 13 մահճակալ տրիաժ բաժանմունքում է»,- ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Որպես կորոնավիրուսի թողած հետևանք՝ թոքաբորբ ունեցող հիվանդները բուժվում են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այն հիվանդներն են, որոնց թեստավորման պատասխանը բացասական է, այսինքն՝ վիրուսն արդեն չկա, բայց թոքաբորբը՝ որպես հետևանք, մնացել է:
Այսօրվանից Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կորոնավիրուսով հիվանդների է ընդունում: Նախկին հակատուբերկուլյոզային բաժանմունքի մասնաշենքն է նորից հատկացվել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
«Այսօր երկու հիվանդ ենք արդեն ընդունել հակատուբերկուլյոզային նախկին բաժանմունքի մասնաշենքում: Ցանկացած վարակաբան կարող է փաստել, որ առաջին հերթին վարակիչ հիվանդները պետք է առանձին հիվանդանոցում լինեն: Սպասում էինք, որ մեր հիվանդանոցը նորից վերապրոֆիլավորվելու էր, քանի որ հետևում էինք թվերի աճին ու հիվանդանոցներում տիրող իրավիճակին»,- ShantNews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
«Գյումրի» բժշկական կենտրոնում բաժանմունքը վերաբացելու որոշումը պայմանավորված է հոսպիտալացվող քրոնիկական հիվանդություններ ունեցողներով, սա նշում է «Գյումրի» կենտրոնի տնօրենը: Կորոնավիրուսով վարակված ու ուղեկցող հիվանդություն ունեցողներին, ըստ նրա, բազմապրոֆիլ բժշկական օգնություն է անհրաժեշտ:
« Երբ տվյալ հիվանդները ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվում, մեր մասնագետներին էինք ուղարկում: Պայմանագրով աշխատում էին: Հիմա, երբ այդ հիվանդները մեզ մոտ են բուժում ստանում, այդ անհարմարությունները չկան»,- ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Վերաբացման 2 օրերի ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքում արդեն մոտ 50 հիվանդ է հոսպիտալացվել, որոնք ոչ միայն Շիրակի մարզի բնակիչներ են, այլև Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերից են տեղափոխվել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:54 04.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...