20:58 19.03.2021
Շիրակի մարզում քննարկվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորելու նախագիծը: Այս մասին ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը օրեր առաջ է տեղեկացվել: Նախագիծը մի քանի հիմնավորում ունի: Նախ այն, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ունի 40 մահճակալ, տարվա մեծ մասն աշխատում է թերբեռնված: Հաջորդ հիմնավորումն այն է, որ բուժհաստատությունների միավորման արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածներին հասանելի կդառնա բազմապրոֆիլ բուժօգնությունը:
«Ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդները շատ քիչ են, եթե չլինի COVID 19-ը: Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար վերապրոֆիլավորման ժամանակ էլ պետք է խնդրեն, որ մեր հիվանդանոցից նեղ մասնագետներ գնան իրենց մոտ հիվանդներին հետազոտեն, բուժօգնություն ցուցաբերեն: Իհարկե այդ ամենն անվճար չէ, պայմանագրային հիմունքներով ենք աշխատում: Մենք միշտ օգնել ենք ինֆեկցիոնին: Միավորման ծրագրին ծանոթ եմ, որպես նախագիծ: Եթե վերջնական հավանություն տրվեց մարզի կողմից ու գնաց Երևան, կառավարության որոշման մեջ նոր կնշվեն ժամկետներ: Գյումրիի ծննդատան, պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի և ուռուցքաբանական դիսպանսերի «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորվելու որոշման ժամկետը նշված է հունիսի 1-ը:Այն կիրականացվի: Հաջորդ էտապում ինֆեկցիոնի միավորումն է: Չեմ կարող ասել, վերջնական ինչ որոշում կկայացնեն: Բայց կրճատումների մասին խոսք չկա, շենքի կրճատում չկա: Նախադեպը Գյումրիի ծննդատունն էր, որ միավորվելու է՝պահպանելով շենքը, աշխատողները մնում են իրենց տեղում:Ավելի շատ վարչական մասում են փոփոխություններ լինում»,-ShantNews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Քանի դեռ նախագիծը քննարկվում է, ըստ Արմեն Իսահակյանի, ժամկետներ չեն նշվում, թե երբ է միավորման գործընթացը տեղի ունենալու: Առայժմ ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատելու է 40 մահճակալ հզորությամբ: Այսօրվանից այն կրկին վերապրոֆիլավորվել է և ընդունում է COVID 19-ով հիվանդներին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...