Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ

18:56 22.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից 8-ի ինքնությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Վերջիններիս բնակարաններից և օժանդակ կից շինություններից խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 15 կգ թմրամիջոցներ և հոգեմետ դեղահաբեր։

Այսպես՝ Բյուրեղավան քաղաքի բնակչի կողմից 2020թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում քննությամբ դեռևս չպարզված անձից ու վայրից «Մեթանֆետամին» և «Բուբրենորֆին» տեսակի թմրամիջոցներ պարբերաբար ապօրինի ձեռք բերելու, անձամբ օգտագործելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բանվոր-ծառայողին իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նոր հանցադրվագներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տարբեր քաղաքներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի հինգ բնակիչներ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք քննությամբ դեռևս չպարզված անձից (անձանցից) իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, ովքեր իրենց հերթին ձեռք բերված թմրամիջոցները, մի խումբ անձանց օժանդակությամբ, խմբով, ապօրինի իրացրել են ՀՀ տարբեր քաղաքներում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով. որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի չորս բնակիչները, ստանալով տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու վերաբերյալ առաջարկ, համաքաղաքացու ղեկավարմամբ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել յուրաքանչյուրի գործողությունները:

Պարզվել է, որ «Տելեգրամ» կայքի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են վերոհիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, նույն կայքի միջոցով անհայտ օգտատերերից ստանալով թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ և այդ կապակցությամբ տարբեր վճարային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկար, այն ուղարկել են խմբի անդամներից մեկին: Վերջինս ստուգելով այդ նպատակով իր անվամբ բացված հաշվեհամարը և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է խմբի մյուս անդամներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատները ուղարկել են թմրամիջոց ձեռք բերելու համար առաջարկություն կատարած անհայտ օգտատիրոջը, իսկ թմրամիջոցի իրացման դիմաց ստացված գումարները փոխանցել են հիշյալ օգտատերերի հաշվեհամարներին:

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի անդամները կազմակերպված խմբի մեջ ներգրավել են այլ անդամների ևս՝ մշտապես թմրամիջոցի մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, որից հետո պարբերաբար ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի թմրամիջոցներ, որոնք նույն կերպ ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել խմբի անդամների միջև:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի անդամներից 7-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկին՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP