20:00 22.03.2021
Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում: Կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Դատավարությունը ապացույցների հետազոտման փուլում է:
Այսօր հրապարակվել են դեպքի վայրում՝ Գյումրիի Մայակովսկի փողոցում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունների զննության արձանագրությունները: Համաձայն դրանց, դեպքի օրը թաղամասում Ջուլիետա Ղուկասյանին հետապնդել է սլավոնական արտաքինով տղամարդ: Նույն տղամարդուն ֆիքսել են նաև Գյումրիի երեք գիշերային ակումբներում տեղադրված տեսախցիկները: Դրանցից մեկում մեղադրյալ Ռազգիլդեևին ճանաչել է Սլաբոտկա թաղամասի մեկ այլ բնակիչ, որը նույնպես դեկտեմբերի 2-ին տուժել է նրա գործողությունների հետևանքով:
«Տեսանյութում երևում է դանդաղ քայլող կին, որի ձեռքին կա տոպրակ: Այդ ընթացքում այդ կնոջն է մոտենում սպիտակ գույնի կոշիկներով, մուգ գույնի տաբատով և գլխանոց բաճկոնով, սլավոնական արտաքինով երիտասարդ, որը, մոտենալով այդ կնոջը, քաշում է նրա հետևից: Դրանից հետո դուրս է գալիս տեսախցիկի դաշտից»,- տեսագրություններից մեկի վերծանման արձանագրությունը ներկայացրել է պետմեղադրող Վահե Միրզոյանը:
Իսկ նախորդ դատական նիստում հրապարակվել էին Ջուլիետա Ղուկասյանի հագուստների առգրավման, դիակի զննության, արյան նմուշառման մասին արձանագրությունները, նաև ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նա ճանաչվել է մեղսունակ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:54 04.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...