«Լավ բան ենք առաջարկում, մերժում եք, դուք եք նախաձեռնում». Ընդդիմությունը դժգոհ է իրենց նախագծերի նկատմամբ «Իմ քայլի» մոտեցումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

«Լավ բան ենք առաջարկում, մերժում եք, դուք եք նախաձեռնում». Ընդդիմությունը դժգոհ է իրենց նախագծերի նկատմամբ «Իմ քայլի» մոտեցումից

11:40 23.03.2021

ԱԺ-ում ընթանում են լիագումար նիստի աշխատանքները, քննարկումն սկսվեց բացասական եզրակացություն ստացած նախագծերի ներկայացմամբ:

«Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր փոխհատուցել արձակուրդից չօգտված զինծառայողներին, գլխադասային հանձնաժողովում մերժվել էր, այն մերժվեց նաև լիագումար նիստերի դահլիճում, ինչից հետո ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Զինծառայողների չստացված արձակուրդները տալու նախագիծը մերժվել է, բայց վստահ եմ, որ իշխանությունները կընդունեն, բայց երբ որ իրենք կնախաձեռնեն: Ինչո՞ւ եմ ասում, պատերազմից առաջ երկու անգամ առաջարկել ենք, որ 27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ համաներում կիրառվի, մերժվել է, բայց պարո՛ն Քոչարյան, օրերս տեսնում եմ, որ ելույթ եք ունենում, որ որոշել ենք կիրառել: Բա ապրե՛ք, ասեիք, որ «Լուսավոր Հայաստանը» երկու անգամ առաջարկել է, մերժել եք։ Սա ի՞նչ պրակտիկա է, պատերազմից առաջ անեիք, էդ տղաները մեր հետ կլինեին, պատերազմն ավարտվել է, ուզում եք ընդունել, ինչը ես ողջունում եմ։ Բայց հիմա նախընտրական շրջան է։ Դուրս է գալիս՝ լավ բան ենք առաջարկում, մերժում եք, հիմա դուրս եք գալիս, ասում եք՝ իշխանությունը ձեր համար գժվում է, ընտիր բան ենք որոշել: Մի լավ բան ենք որոշել, մերժում եք, արձակուրդի հարց է, բոլոր հանրային ծառայողներն արձակուրդ են ստանում, բացի զինծառայողներից: Հիմա Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը դուք եք, փոխանակ առաջինը դուք լոբբինգ անեք, մերժում եք, մյուս շաբաթ օրը բերելու եք, ասեք՝ սիրելի՛ զինծառայողներ, նոր ԳՇ պետի նշանակման լույսի ներքո, համագործակցելով ԳՇ հետ, Պաշտպանության հանձնաժողովի, «Իմ քայլը դաշինքի», «Առաքելություն» կուսակցության հետ… ժողովո՛ւրդ ջան, ամո՛թ է»,-հայտարարեց Մարուքյանը:

Արձագանքեց ԱԺ նախագահը.

«Եկե՛ք այս դրական նոտայի վրա ավարտենք, լրիվ համաձայն եմ ձեր հետ…»:

Ի պատասխան Արարատ Միրզոյանի՝ Մարուքյանն ասաց․ «Կարևորը՝ համաձայն եք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP