Եվրոպայի խորհրդում ճգնաժամ է ու արժեքների անկում. Դավիթ Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եվրոպայի խորհրդում ճգնաժամ է ու արժեքների անկում. Դավիթ Շահնազարյան

11:07 26.01.2018

Եվրոպայի խորհրդում կան և՛ կոռուպցիա, և՛ արժեքային ճգնաժամ, և՛ բարոյականության ճգնաժամ։ Եվ ընդհանրապես եվրոպական կուլիսներում արդեն վիճելի է՝ արդյո՞ք կա այդ կառույցի անհրաժեշտությունը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։

«Համարվում է, որ Եվրոպայի խորհրդի միակ գործող կառույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որի որոշումները հաճախ շատ երկրներում չեն կատարվում։ Եվ ժամանակին Եվրոպայի խորհուրդը քննարկել է այդ հարցը, երկար գլուխ են ջարդել՝ ինչ կարող են անել, և ըստ էության որևէ արդյունավետ լուծում չեն գտել», — նշեց Շահնազարյանը։

Եվրոպայի խորհրդի բանաձևերը որևէ պարտադիր ուժ չունեն, դրանք ուղղակի քաղաքական նշանակություն ունեն։ Այստեղ իրենց քվեարկություններով երկրները հստակեցնում են իրենց դիրքորոշումները այլ երկրների նկատմամբ։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հենց այս իրողություններն են, որ անկախ ճգնաժամերի առկայությունից՝ պահում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անհրաժեշտությունը։

«Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ Արգամունտի ու Վալոնտեի նման պատգամավորներն այնտեղ եղանակ չեն ստեղծի։ Կոռուպցիան չի վերանա, բայց այնուամենայնիվ, իմ գնահատականով՝ մակարդակը մի քիչ իջել է։ Եվ միայն Ադրբեջանը չէ, որ նման գործարքներ է այնտեղ կատարում։ Պատգամավորներ կան (կարևոր չէ՝ որ երկրներից), որոնք առիթը բաց չեն թողնում օգտվելու «խավիարային դիվանագիտությունից»։ Հիշենք Բոսնիայի պատգամավորի զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին, որն իրականությունից ընդհանրապես կտրված էր», — նշեց Շահնազարյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունները չպետք է պայքարեն, որ նման հարցերը չմտնեն օրակարգ, քանի որ Հայաստանի դիրքերն այնտեղ ամուր են։ Նման հարցերը, ըստ Դավիթ Շահնազարյանի, պետք է մտնեն օրակարգ և ստանան լուծում։

ԵԽԽՎ-ում, ըստ վերլուծաբանի, գործում է «ես քեզ, դու ինձ» սկզբունքը, երբ մի երկրի ներկայացուցիչը քվեարկում է մյուսի առաջարկածին կողմ, քանի որ պետք եղած ժամանակ կարող է նույնը խնդրել դիմացինից։ Այս տեսանկյունից Շահնազարյանը կարծում է, որ հայկական պատվիրակությունը պետք է ակտիվ լինի նաև այլ հարցերում։

«Պետք է մյուս հարցերում նույնպես շատ ակտիվ լինել։ Այն հարցերում, որոնք մեզ ուղղակիորեն չեն վերաբերում։ Որովհետև գալիս է պահ, երբ արդեն պետք է ձայներ հավաքել այս կամ այն նախագիծը անցկացնելու կամ տապալելու համար»։

Նման մարտավարություն, ըստ վերլուծաբանի, առաջինը սկսել է կիրառել Ադրբեջանը, սակայն Բաքվի համար գնալով ավելի դժվար է դառնում հաջողության հասնելը, քանի որ Ադրբեջանը խնդիրներ ունի եվրոպական կառույցների հետ։

Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP