17:44 23.03.2021
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագիծն ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը վերադարձնելուց հետո:
«Այս ժամանակահատվածն իրապես օգտակար էր, քանի որ օրենքի նախագիծը բավականին բարելավվել է՝ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպված քննարկումների արդյունքում: Բավականին արդյունավետ էր Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում կայացած ռեկտորների հետ հանդիպումը, որի արդյունքում նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ, մասնավորապես՝ ռոտացիայի սկզբունքը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման դրույթը, որն առավել հստակեցվել է՝ ընդունելի ձևակերպումներով»,- նշել է նախարարը:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ հաշվի առնելով մի շարք կարծիքներ՝ էական փոփոխություն է տեղի ունեցել ռեկտորների ընտրության և նշանակման հարցում: Ընտրանքային տարբերակը փոխարինվել է ընտրության սկզբունքով. ներկա տարբերակում ռեկտորը կընտրվի կառավարման խորհրդում և կհրամանագրվի 5 տարի ժամկետով: Ըստ նախարարի՝ ամբիոնի վարիչն այլևս կհամարվի ակադեմիական պաշտոն, կփոխվի նաև ռեկտորի համար սահմանված տարիքային շեմը՝ այն 65-ից դարձնելով 70: Եթե գործող օրենքով խորհուրդներում ուսանողների թիվը 25 տոկոս է, ապա նախագծով այն սահմանվում է մինչև 25 տոկոս: Նախագծում, գիտական աստիճանից զատ, բուհի ռեկտորին ներկայացվող պահանջ է դրվում 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության ստաժի առկայությունը:
Նախարարի ելույթից հետո հնչել են հարցեր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հետաքրքրել է, թե ինչպես է պետությունը պատրաստվում լուծել մարզային բուհերում որակյալ մասնագետների բացակայության խնդիրը: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ այդ խնդրի լուծմանն է ուղղված, այդ թվում՝ մարզային բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի փոփոխությունը.
«Հուսով եմ, որ դրա արդյունքում բոլոր բուհերը կունենան անհրաժեշտ կադրային բազա, որպեսզի հավուր պատշաճի կատարեն իրենց աշխատանքը: Բուհում աշխատելը պետք է լինի գրավիչ, և դրան են միտված կառավարման համակարգի ձևավորման նոր մոտեցումները»:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է, որ ռեկտորների խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնել նախագծով սահմանված կառավարման խորհուրդների ձևավորման դրույթին՝ շեշտելով, որ այն հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին:
«Ափսոսում եմ, որ ներկա չէիք ռեկտորների հետ հանդիպմանը, որը, թերևս, ամենաբովանդակալից քննարկումն էր այս ողջ ընթացքում: Ակադեմիական ինքնավարության սկզբունքը շատ կարևոր է, բայց նաև պետությունը պետք է որոշակի վերահսկողություն և պատասխանատվություն ստանձնի այս գործընթացում»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում օրենքի նախագիծը մշակած բոլոր կողմերին և անհատներին: Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագծում կատարվել են բավականին կարևոր փոփոխություններ, և փոխհամաձայնության արդյունքում ռեկտորների մի շարք առաջարկներ ներառվել են նախագծում: Նա հույս է հայտնել, որ օրենքի նախագծով ամրագրված ուսանողական միավորումներն այլևս կբացառեն բուհերի կուսակցականացման արատավոր գործընթացը:
Զեկույցներին հաջորդել է մտքերի փոխանակությունը. նախագծի վերաբերյալ հնչել են շուրջ մեկ տասնյակ ելույթներ: Անդրադարձ է կատարվել ռեկտորի ընտրության և նշանակման, ռոտացիայի սկզբունքների, վարչական պաշտոնների տարիքային շեմի սահմանափակման, հավատարմագրման ժամկետների, բուհերի արհմիությունների, գիտության ֆինանսավորման, բուհերի ակադեմիական ինքնավարության, պետության վերահսկողական մեխանիզմների, կառավարման խորհուրդների ձևավորման և այլ հարցերի:
Եզրափակիչ ելույթում նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, ռեկտորներին և բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջարկությունների և դիտողությունների համար:
«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գեթ մեկ անգամ օրենքի նախագիծը կարդացել են և հանդես եկել համապատասխան առաջարկություններով: Շնորհակալ եմ նաև այն պատգամավորներին, որոնք այսօրվա ելույթներում դեմ են արտահայտվել նախագծին: Իհարկե, գուցե մենք մնացինք տրամագծորեն տարբեր բևեռներում, սակայն կարևորն այն է, որ նրանց ելույթները նվիրված էին բուն նախագծին»,- նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի կրթության և գիտության ոլորտի զարգացմանը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի նախագիծն ընդունելու մասին հարցը քվեարկության կդրվի մարտի 24-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական նիստում:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...