18:40 24.03.2021
Կառավարությունը գյուղատնտեսներին, գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռներեցներին ու անասնապահներին գյուղատնտեսության աջակցության ծրագրեր է առաջարկում, որոնք միտված են տարբեր ճյուղերի զարգացմանը: Խոսքը հացահատիկի մշակության, անասնապահության, ջերմատների ու խելացի անասնագոմերի կառուցման, ինչպես նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման մասին է։
Շիրակի մարզում առավել շատ մասնակցության հայտեր գյուղատնտեսությամբ զբաղվողները ներկայացրել են վարկավորման ծրագրերից օգտվելու համար: Համավարակով պայմանավորված, կառավարությունը գյուղվարկեր տրամադրում է 0% տոկոսադրույքով:
Մայիսյան գյուղի ցանքերի մի հատվածը մշակվում է տարին բոլոր: 4000 քառակուսի մետր տարածք է, որտեղ երիտասարդ գյուղատնտես Գարիկը 3 տարի առաջ ջերմոցային տնտեսություն է հիմնել: Այստեղ միշտ ջերմաստիճանը բարձր է, իսկ օդի միջին խոնավությունը 80%, ապահովված է օդափոխությամբ:
Փոշոտումն ապահովում են հոլանդական մեղուները, ոռոգումը կաթիլային համակարգով է, ջեռուցումը՝ բնական գազով: Սկսնակ գործարարը դեռ միայն ծախսերն է հաշվարկում: Գյուղատնտեսության մեջ, ասում է՝ այդպես է՝ նախ պետք է ներդնես, աշխատես, հետո նոր պտուղները վայելես: Անտոկոս վարկերը գյուղատնտեսին օգնել են համավարակի ընթացքում անհրաժեշտ ծախսերը կատարել:
«Որոշեցինք օգտվել վարկերի սուբսիդավորման ծրագրից: Նախ վերցրինք վարկ 5 % տոկոսադրույքով, իսկ անցած տարի, համավարակով պայմանավորված, կառավարությունը որոշեց 0%-ով տրամադրել: Այդ վարկից էլ ենք օգտվել ու կարողացել ենք անհրաժեշտ ծախսերը կատարել՝ գազի վարձավճար մուծել և այլ ծախսեր անել»,- SHANTNEWS-ին ասել է գյուղատնտես Գարիկ Համբարյանը:
Գյուղատնտեսության աջակցության պետական 15 ծրագիր է առաջարկվում: Ամենաշատը Շիրակի մարզում օգտվում են վարկավորումից: Մարզի 3169 շահառու է ցածր տոկոսներով կամ անտոկոս վարկ ստացել: Վարկավորման ընդհանուր չափը կազմել է 4 մլրդ 600 մլն դրամ: Բայց այս վարկերն էլ հասանելի են ոչ բոլոր գյուղացիներին: Բանկերը պահանջներ ունեն, որոնց պետք է բավարարեն:
Վարկավորումից հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրություն է կատարվում: Եթե վարկառուն խախտում է պայմանը և գումարն օգտագործում է ոչ գյուղատնտեսական նպատակներով, ապա վարկավորման արտոնյալ պայմանները վերացվում են և վարկառուն պարտավորվում է մայր գումարն ու ավելի մեծ տոկոսադրույքներ վերադարձնել:
«Բոլոր բանկերն ունեն իրենց պայմանները: Պետք է լինի երաշխավոր, գրավի առարկա: Ինչքան մեծ է գումարի չափը, այնքան շատ երաշխավորներ են պետք և գրավի առարկա: Հիմնականում մերժումներ են ստանում այն հողօգտագործողները, որոնք չունեն գրավի առարկա»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Գյուղաջակցության պետական ծրագրերով Շիրակի մարզում անցած տարի 36 լիզինգային հայտ է բավարարվել ու 98 միավոր տեխնիկա է ձեռք բերվել, ջերմատների կառուցման 17 հայտ է ընդունվել, 4 խելացի անասնագոմ կառուցվել ու 500 հեկտար վարելահող է ապահովագրվել: Գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի շարքում է նաև սերմարտադրության ծրագիրը: Աշնանացանի սերմացու գյուղացիները ստացել են, այս տարվա հայտերով սկսվել է նաև գարու սերմացուի մատակարարումը: Զուգահեռաբար մարզպետարաններն ընդունում են գյուղաջակցության ծրագրերի մասնակցության նոր հայտեր:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...