12:52 04.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մեկնարկել է: Դատարանը լսում է տուժողների ցուցմունքները:
Առաջինը ցուցմունք է տվել Պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատակից Խաչատուր Մուրադյանը, ով գնդի վրա հարձակման ժամանակ հերթապահություն է իրականացրել գնդի տարածքում՝ իր օգնական Գագիկ Մկրտչյանի հետ:
Հուլիսի 17-ին` ժամը 05։00-ին, հանգստի սենյակից լսել է ուժեղ ձայն, որից հետո նկատել է, որ գնդի պարիսպները կոտրված են, և տարածք է ներխուժել «Կռազ» մակնիշի ավտոմեքենա:
Դրանից հետո Խաչատուր Մուրադյանը նկատել է գնդի տարածք ներխուժող մոտ 20 հոգանոց զինված խումբ, փորձել է փախչել, որի ընթացքում ներխուժած անձինք հրահանգել են կանգնել և կրակահերթ են բացել:
Խաչատուր Մուրադյանը թաքնվել է գնդի տարածքում գտնվող արձանի հետևում, սակայն նրան մոտեցել են Սեդրակ Դանիելյանը և ևս մեկ հոգի, և հարվածներ հասցնելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, պահանջել են ուղեկցել դեպի հերթապահ մաս և պահանջել դուռը բացել:
«Տարան ինձ, ասեցին բարձրացի դուռը բացի հերթապահ մասի, ներկայացնում էի, որ էս դուռը դրսի կողմից չի բացվում, միայն ներսի կողմից ա բացվում, հատուկ դուռ ա: Նկատում էի, որ էլի զինված մարդիկ էին գալիս: Ինձ ասեցին, թող ներսից բացեն, և ես ձայն տվեցի Գագոյին, որ դուռը բացի, արձագանք չկար: Արմեն Բիլյանը և Արայիկ Խանդոյանը, հրազեն ունեին և դրսի կողմից մի 2-3մ հեռավորության վրայից կրակահերթ կատարեցին պատուհանից ներս: Այնուհետև կրակել են դռան վրա, քացով դուռը բացեցին, մտան ներս, մի հատ էլ կրակահերթ ներսում եղավ»,- պատմել է տուժողը:
Խաչատուր Մուրադյանը միջանցքում նկատել է նաև իր օգնական Գագիկ Մկրտչյանին, որը ձեռքերը փորին սեղմած հենվել է պատին ու «վախ, մեռա» արտահայտությունն անելով նստել է գետնին: Մուրադյանը խնդրել է թույլ տալ շտապօգնություն կանչել, սակայն թույլ չեն տվել, ասելով, որ իր գործը չէ: Խաչատուր Մուրադյանից պահանջել են նաև, որպեսզի բացի զինանոցի դուռը:
«Էդ ընթացքում մեկն ասում էր թողեք սատկացնեմ, սա էլ նրա պես հայերեն չի հասկանում, մարդկային ծնունդ չի: Պավել Մանուկյանը չթողեց, ասեց ոչ մի բան մի արեք, սա մեր պատանդնա լինելու և ամեն ինչ ցույցա տալու մեզ: Ես ասեցի, որ դուռը միայն ներսից է բացվում: Ես մեջքով էի կանգնած դեպի դուռը: Այդ ընթացքում, երբ ինձ ասում էին բացի դուռը, լսեցի երկաթների իրար քսվող ձայն, շրջվեցի զինանոցի դռան ուղղությամբ, տեսա բացված ա դուռը, անցքը լայնացած ա կողպեքի: Իրանք մտան զինանոց, ինձ էլ իրանց հետ միասին, մի հատ էլ դուռ ներսում կար, որտեղ հատուկ միջոցներ էին պահվում, դիմացս էլ երեք հատ երկաթյա պահարան կար, որտեղ մակար ատրճանակներ էին պահվում: Նկատեցի, որ կողպեքները հանված ա և ամեն մեկը մի 2-3 հատ մակար խփում են գոտկատեղերին»,- պատմել է տուժողը:
Պավել Մանուկյանն իրեն հրամայել է տանել և ցույց տալ հետևի դարպասները, ասելով, որ «հեսա ըտեղից անբարոյական միլիցեքը կլցվեն ներս»: Խաչատուր Մուրադյանը տարել և ցույց է տվել հետնամասի դարպասները, իսկ զինված անձինք իրար մեջ խոսել և ասել են, որ այդտեղից ոչ մեկը չի կարողանա ո՛չ ներս մտնել, ո՛չ էլ դուրս գալ և շրջվել, վերադարձել են գնդի տարածք, իսկ տուժողին հաջողվել է, ցանկապատի վրայից ցատկելով, փախչել գնդի տարածքից և առաջանալ Խորենացի փողոցով, որտեղ արդեն հավաքված են եղել ոստիկանության աշխատակիցները:
Քիչ անց իրենց է մոտեցել նաև վիրավոր Գագիկ Մկրտչյանը, ում մեքենա են նստեցրել և ճանապարհել հիվանդանոց:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...