22:45 27.03.2021
Բրիտանական Նորթհեմփթոնում տեղի բնակիչները սարսափում են կարապից: Այս մասին մարտի 25-ին հայտնել է Mirror-ը:
Սեդրիկ անունով թռչունը պարբերաբար այցելում է մարդկանց և կտուցով բարձրաձայն հարվածում նրանց փոստարկղերին: Նորթհեմփթոնցիները ստիպված են ժամեր շարունակ դիմանալ այդ աղմուկին: Միևնույն ժամանակ, տեղացիներից ոչ մեկը չի կարող հասկանալ կարապի այդ պահվածքը:
70-ամյա թոշակառու Սթիվեն Լեգը մի քանի անգամ ցանկացել է բռնել անհանգիստ կենդանուն, բայց հինգ տարի շարունակ նրան չի հաջողվել դա անել։
«Մեր տների մոտ 20 տարի առաջ ջրահեռացման համար փորված փոքրիկ լիճ կա: Այս կարապը յոթ-ութ տարի ապրում է այնտեղ իր ընկերուհու հետ: Նա անընդհատ գալիս է մեզ մոտ և կտուցով հարվածում փոստարկղին», – ասում է տղամարդը:
Սեդրիկը կտուցով մի քանի անգամ թակում է դռները, որոշ դեպքերում թռչունը երեք ժամ անընդմեջ չարաճճիություն է անում:
Մարդիկ սկսել են փակել մուտքի դռները՝ թողնելով պատուհանները կիսաբաց, որպեսզի փոստատարները կարողանան նամակներ թողնել:
Ենթադրվում է, որ Սեդրիկը պաշտպանում է իր տարածքը:
Cedric the swan has been plaguing a residential street after rattling on letterboxes for hours at a time! ?
Have you ever had a run-in with a swan? pic.twitter.com/5S98UFVPxT
— This Morning (@thismorning) March 24, 2021
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...
16:16 15.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմինԿիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...
15:56 15.06.2025
Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դիՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...
15:45 15.06.2025
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՀայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած տեքստում։ «Հունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ»,-նշված է տեքստում։ ...